Քանի° կուսակցություն գիտեք ԱՄՆ-ում…

Իսկ բացի Հանրապետականներից և Դեմոկրատների°ց…

Իրականում նրանց թիվը 100-ից անցնում է:

Իսկ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին առաջադրված քանի° թեկնածու գիտեք…

Ասեմ, որ նրանց թիվը 14 է եղել: Իսկ ինչու ոչ ոք, ոչ մի հեռուստաալիք, թերթ կամ այլ լրատվամիջոց բացի 2 կուսակցությունները ներկայացնող թեկնածուներից, չի խոսել մյուսների մասին: Ավելին, ոչ բոլոր նահանգներում է, որ բոլոր 14 թեկնածուները ընդգրկված են եղել քվեաթերթիկում: Իսկ ինչու°: Քանի որ նշված երկու կուսակցությունները ֆինանսավորելու միջոցով ավելի հեշտ է կառավարել պետությունը, հատկապես, եթե այդ կուսակցությունները միևնույն շահերն են հետապնդում: Այսինքն` անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նրանց կողմից իրականացվող ծրագիրը իր էությամբ նույնն է, միայն շարադրանքն է ուրիշ:

Այդ դեպքում ինչու° ֆինանսավորել երկու և ոչ թե մեկ կուսակցություն, եթե ցանկացած թեկնածուի ընտրվելու դեպքում արդյունքը նույնն է: Երբևէ մտածե°լ եք, թե ինչու գոյություն ունի Pepsi Cola-ն Coca Cola-ի հետ միասին, Fanta-ն` Mirinda-ի, Mars-ը` Snickers-ի և այլն: Ցանկացած դեմոկրատ երկիր առաջին հերթին քարոզում է ընտրության ազատություն: Իսկ եթե Ձեզ ներկայացնեն միայն մեկ կուսակցություն, ապա, փաստորեն դեմ կգնան իրենց իսկ հիմնական գաղափարին: Հենց այդ նպատակով էլ ԶԼՄ-ների միջոցով ստեղծվում է ընտրության ազատության իլուզիա, ուղեղների լվացման երկար արշավ: Եվ մարդիկ հավատում են, որ իսկապես ընտրում են: Ի վերջո  պարտվող կուսակցությունը (նշված երկուսից “պարտվողը”) երբեք բողոքի ցույցեր չի անում, չի բողոքարկում ընտրությունների արդյունքը, այլ “դեմոկրատ” ձևով քաշվում է մի կողմ պաշտոնի 😀

Այս նույն սկզբունքն է գործում “դեմոկրատ” երկրների գերակշիռ մասում: Հետևություն. Հայաստանը մի քանի անգամ ավելի դեմոկրատ երկիր է, քան ԱՄՆ և մի շարք այլ “դեմոկրատ” երկրներ: Ավելին, մեր ԶԼՄ-ները ավելի ազատ են արտահայտում իրենց խոսքը, քան հենց նույն ԱՄՆ-ում: Իսկ մենք չենք գնահատում…

Advertisements