Լինում է, չի լինում  մի մարդ: Նրան շատ բան դուր չէր գալիս աշխարհում, և մի օր նա որոշում է փոխել աշխարհը: Բայց աշխարհը այնքան մեծ է, իսկ մարդը` այնքան  փոքր…

Այդ ժամանակ մարդը որոշեց փոխել սեփական քաղաքը: Բայց քաղաքը այնքան մեծ է, իսկ մարդը` այնքան փոքր…

Այդ ժամանակ մարդը որոշեց փոխել իր ընտանիքը: Բայց նրա ընտանիքը նույնպես մեծ է. նա հինգ երեխա ունի…

Այդ ժամանակ  միայն մարդը հասավ այն միակին, որ նա ի վիճակի է փոխել` ինքն իրեն:

Աղբյուր: www.mlm-gazeta.ru

Advertisements