Կան երևույթներ, որ հասկանալը բարդ է: Այս հոդվածում ամեն ինչ չէ, որ թվարկում եմ, բայց կարծում եմ ընդհանուր գաղափարը պարզ է: Ուրեմն…

Ամիսներով չլողացող մարդիկ: Բարեբախտաբար ջուր կա, հոսանք կա, գազ կա… Իսկ ինչու° չլողանալ: Առավել ևս, եթե լողացած մարդիկ ավելի հաճելի  տեսք ունեն, քան չլողացածները:

Ամերիկյան ֆուտբոլ: Եթե չեմ սխալվում կա 2 տարբերակ: Խոսքը կոնկրետ ռեգբիի մասին է, երբ մի խումբ տղաներ գնդակի համար աբորիգենների նման իրար վրա են հարձակվում` ընդ որում` վնասելու ակնհայտ մտադրությամբ: Վերջերս հետազոտությունները ցույց տվեցին, որ հարվածի ուժը հավասարազոր է 120 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոբուսի կամ մեծ բեռնատարի հարվածին: Իմա°ստ: Դրա տեղը լողի գնացեք:

Բանավեճեր չապացուցվող հարցերի շուրջ: Առհասարակ կան մարդիկ, ովքեր ժամերով կխոսեն այնպիսի թեմաներից, որոնք ապացույց կամ որոշակի պատասխան չունեն: Ոմանք կարող են նույնիսկ վիճել, կոպտել կամ վիրավորել ինչ-որ թեմայի պատճառով, առանց հիմնավոր փաստեր բերելու: Օրինակ` կյանքի իմաստը, կա կյանք այլ մոլորակներում, երբ է վերջանում մայաների օրացույցը, կա դժոխք կամ դրախտ և այլն: Հանգիստ ապրեք, առանց ավելորդ մտահոգությունների: Եթե ինչ-որ հարցի լուծում տրվի, համոզված եղեք, որ կիմանաք:

Սերգեյ Զվերեվ: Առհասարակ չեմ հասկանում նրա իմիջը: Առավել ևս չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հավանում կամ երկրպագում են նրան: Չեմ հասկանում նրա երգելու, պարելու, նկարահանվելու իմաստը դիտորդների տեսանկյունից: Եթե Սերգեյը փող է աշխատում, ապա դիտորդները խեղաթյուրում են իրենց հոգեբանությունը: Չեմ հասկանում նաև այն, որ արտաքինը այդքան փոփոխելուց հետո Զվերեվը չի սափրվում և առեղծվածային հայացք է ընդունում տղամարդկային կերպար ստեղծելու համար: Մի հատ նայեք… Ծիծաղելի է…

Անվերջ  նիհարողներին կամ գիրացողներին: Կամ հաց կերե´ք, կամ մի´ կերեք: Ամեն անգամ, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր պնդում են, որ ուզում են գիրանան, հետո մի հատիկ կանաչի են ուտում ու ասում, որ կշտացել են, ուղղակի չեմ հասկանում: Իսկ եթե ուտում եք ու չեք գիրանում, ապա ունեք այլ խնդիրներ, ինչի համար կարելի է դիմել բժշկի: Իհարկե, եթե գենետիկ նիհար չեք (այսինքն` ծնողները նույնպես նման կազմվածք ունեն):

Advertisements