Երբ զանգում են տուն, վերցնում ես հեռախոսը ու լսում. “Արփինե ջան, էս տա°նն ես”: -Չէ, դրսից եմ խոսում…

Երբ վերելակ ես նստում առաջին հարկում և քեզ հետ նստողը հարցնում է “Վերև° եք բարձրանում”: -Չէ, ներքև` գետնի տակ:

Երբ ոտքդ կամ ձեռքդ խփում ես ինչ-որ տեղ, հարցնում են “Ցավե°ց”: -Չէ, ես ի ծնե տեղային անզգայացում ունեմ:

Երբ հյուրերից որևէ մեկը հարցնում է “Դուք զուգարան ունե°ք”: -Չէ, մենք ծառերի տակ ենք անում…

Երբ մազերս կտրում եմ և մեկը հարցնում է “Մազերդ կտրե°լ ես”: -Չէ, մազերս հետ են աճել:

Երբ հաց եմ ուտում և մեկը հարցնում է “Հա°ց ես ուտում”: -Չէ, ձմեռվա համար պաշար եմ հավաքում:

Երբ մազերս թաց են և սրբիչով փաթաթված և մեկը հարցնում է. “Լողանու°մ էիր”: -Չէ, տանը անձրև էր գալիս:

Երբ թրջված տուն եմ հասնում: “Դրսում անձրև° էր”: -Չէ, մարդիկ պատահական որոշեցին էս ցրտին Վարդավառ սկսեն:

Դրսում մեկին հանդիպելիս: “Վա~յ… էս դու° ես”: -Չէ, ինձ կլոնավորել են:

Անծանոթ (կամ ծանոթացող 😀 ) մեկի կողմից. “Ընկեր ունե°ս”: -Չէ: “Ինչի°”: -…

Սրճարանում: “Կցանկանայի°ք սեղանի մոտ նստել”: -Չէ, ես գետնին կնստեմ:

Advertisements