16557541-a-lightbulb-drawn-on-a-green-chalkboard-symbolizing-ideas-inspiration-and-creativityԱսում են, որ հանճարները տարօրինակ են լինում։ Նրանք նաև ոգեշնչման տարօրինակ աղբյուրներ են ունենում։ Ահա դրանցից մի քանիսը․

Շիլլերը կարողանում էր ստեղծագործել միայն այն դեպքում, երբ նրա սեղանին փտած խնձորներ էին։

Շառլոտա Բրոնտեն հաճախ ընդհատում էր վեպ գրելը և․․․ գնում կարտոֆիլ մաքրելու։

Անգլիացի գրող Ռիչարդ Հոութոնը ստեղծագործելիս դանակով կամ մկրատով խազում կամ կտրտում էր ինչ պատահի։ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ հաճախ անդառնալի վնասվում էին սեղաններ, աթոռներ, անգամ կնոջ հագուստը։

Էդգար Պոն կարող էր ժամերով նստել գրասեղանի դիմաց՝ նայելով դատարկ թղթին եւ այդպես էլ ոչ մի տառ չգրել։

Ժորժ Սանդը ամեն օր աշխատում էր մինչև ժամը 11-ը։ Եթե նա ավարտում էր վեպը ժամը 10:35-ին, ապա անմիջապես սկսում էր նորը, որի վրա աշխատում էր 25 րոպե։

Դյումա (հայրը) գրում էր միայն հատուկ քառակուսի թղթերի վրա։ Եթե դրանք վերջանում էին, նա դադարեցնում էր ստեղծագործել այնքան ժամանակ, մինչև նրան քառակուսի թղթեր կբերեին։

Չարլզ Դիկենսը յուրաքանչյուր 50 տող գրելուց հետո մի կում տաք ջուր էր խմում։

Բրամսը ոգեշնչվելու համար անընդհատ մաքրում էր կոշիկները։

Բենջամին Ֆրանկլինը աշխատանքն սկսելուց առաջ մեծ քանակությամբ պանիր էր վերցնում իր հետ։

Յ․ Վոլֆգանգ Գյոթեն աշխատում էր հերմետիկ փակ սենյակում, որտեղ թարմ օդ չէր կարող ներթափանցել։

Ֆիզիկոս Ամպերը մի անգամ տնից դուրս գալիս դռան վրա թողնում է գրություն․ «Ամպերը տանը չէ եւ կվերադառնա միայն երեկոյան»։ Զբոսանքից հետո տուն վերադառնալով Ամպերը կարդում է իր իսկ թողած գրությունը և հեռանում, քանի որ մոռացած է լինում, որ հենց ինքն է Ամպերը։

Advertisements