1111Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դասական համերգի ժամանակ առաջին անգամ կյանքում տեսա ՏԵՐՄԵՆՎՈՔՍ կոչվող գործիքը։ Պարզվեց, որ մենակ ես չեմ, ով առաջին անգամ է այդ գործիքը տեսնում։ Նվագում էր Սաթենիկ Հակոբյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան, քանի որ ինչպես կտեսնեք, հեշտ գործիք չէր․․․

Տերմենվոքսի հեղինակ ռուս Լեոն Տերեմինը այն պատենտավորել է 1928թ-ին։ Այս գործիքը նվագում են ԱՌԱՆՑ նրան ՀՊՎԵԼՈՒ․․․ Երկու անտենաների շնորհիվ նվագողը ձեռքի դիրքերի փոփոխություններով ազդում է էլեկտրական ալիքների վրա, ինչի հետևանքով գործիքից տարբեր ձայներ են արձակվում։

Շատ հետաքրքիր էր լսելը օպերային երգչուհու նուրբ ձայնի նմանվող այս գործիքը։ Եթե սիրում եք երաժշտություն, և տերմենվոքսը հետաքրքրեց, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս լսել։

Տերեմինը նվագում է իր ստեղծած գործիքի վրա

Advertisements