Կարո՞ղ եք հիշել այսօր աշխատանքի կամ դասի գնալիս տեսած 3 գովազդային վահանակ: Մեծամասնությունը՝ ոչ: Պատճառը չհիշվող, հաճախ սխալ վայրում եւ սխալ կերպով ներկայացված վահանակներն են:

Չնայած Հայաստանը այս հարցում մենակ չէ: Այսօր իսկապես դժվար է բարձր մրցակցության պայմաններում հիշվող եւ կրեատիվ գովազդ ստեղծել: Հայկական ընկերությունների համար թերեւս աչքի ընկնելն ավելի հեշտ է, քանի որ շատ գովազդային հնարքներ մեր երկրում շատ չեն կիրառվել եւ աչքի ընկնելը այդքան բարդ չէ, ինչքան հսկայական մրցակցային շուկա ունեցող զարգացած երկրներում: 

Այսպիսով՝ սկսեցինք.

(19)

Այս մեկը փոշեկուլի գովազդ է: Արշավի հիմքում փոշեկուլի գաղափարն էր, որը, ինչպես տեսնում եք, նունիսկ առանց բառերի է հասկանալի: Չեմ կարծում, որ հայկական տեխնիկայի խանութների մտքով անցած լինի գովազդել ոչ թե խանութն  ամբողջությամբ, այլ կոնկրետ ապրանքատեսակ: Սա իրականում կարող է ավելի արդյունավետ եւ հիշվող գովազդային արշավ լինել, քան խանութի մասին երկար-բարակ պատմությունները:

32

Սուր դանակներ գովազդում են ամենատարբեր ձեւերով, բայց Zwilling Henckels ընկերության գովազդը այնքան հանճարեղ եւ պարզ էր մտածված, որ անգամ մեկնաբանության կարիք չունի: Կարծում եմ, որ Հայաստանում դժվար թե դանակի գովազդ տեսնենք առաջիկա տարիներին, կամ, համենայն դեպս, այսպիսի գովազդ: Այնուամենայնիվ, նման մտքեր կարելի է կիրառել նաեւ այլ ապրանքատեսակների համար:

50

Անվտանգության ապակիներ: 3M ընկերությունը, որ արտադրում է նորարարական տեխնոլոգիաներ՝ կյանքն ավելի հեշտ եւ անվտանգ դարձնելու համար, այս կերպ գովազդել էր իր նոր արտադրանքը՝ անվտանգության տարբեր նկատառումներով գործածելի հատուկ ապակիները: Կարծում եմ, որ նման գովազդի կողքով անտարբեր անցնելը անհնար է… Չնայած որ մենք անվտանգության ապակիներ արտադրող ընկերություն կարծես թե չունենք, այս մտահաղացումը կարելի է օգտագործել մի շարք այլ ապրանքների եւ ծառայությունների գովազդային արշավներում՝ ոչ պակաս էֆեկտիվությամբ:

creative-billboard23

Ներկեր արտադրող այս ընկերության գովազդը դժվար թե աննկատ լինի: Այն թե՛ մասշտաբային է, թե՛ հիշվող, թե՛ օրիգինալ: Եվ, իհարկե, միանգամից ներկայացնում է արտադրանքի որակը՝ տարբեր եղանակներին պահպանելով ներկի գույնը եւ անթերիությունը: Սակայն նմանատիպ գովազդները նախընտրելի են մեծ քաղաքներում: Երեւանի նման փոքր քաղաքում այս գովազդը չհիմնավորված թանկ կլինի ցանկացած ընկերության համար: Բացի այդ էլ նման մեծության եւ հաջող դիրքի տարածք գտնելը նույնպես խնդիր կլինի:

46df729209fc67e419227d42898afc9b

Գարեջուր արտադրող ընկերություններին կարելի է ամենաստեղծագործ ընկերություններն անվանել, քանի որ մինչ այսօր տեսածս ամենահետաքրքիր արշավների բավականին մեծ մասը հենց այս ընկերությունների մտահաղացումներն են: Եվ, բավականին հաջողված: Ընդամենը մեկ քայլով ընկերությունը ոչ միայն ապահովում է իր արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն, այլեւ առանց մի դրամ ծախսելու տարածում ընկերության արտադրանքը սոցիալական ցանցերում՝ օգտատերերի նկարների միջոցով:

dental_implant

Ատամնաբույժներ եւ գովազդ: Իմ կարծիքով, սովորաբար ամենատափակ եւ անիմաստ տեղեկատվությամբ լի գովազդները հենց այս կատեգորիային են պատկանում: Բացառությամբ այս մեկի: Ցավոք սրտի, մեր իրականությունում ավելի հաճախ տեսնում ենք հեռուստատեսային գովազդներ, որոնց հագեցած են տարբեր սարքավորումների մասին տեղեկություններով, որոնք ոչ մասնագետ մարդուն (այսինքն՝ ատամնաբույժի հաճախորդին, ում համար էլ հենց նախատեսված են այդ գովազդները) բացարձակ ոչինչ չեն ասում: 

Advertisements