margaret-thatcher-quotes17-vogue-8apr13-rex-b_1080x720

Բոլորս ցավով տեղեկացանք, որ մահացել է աշխարհի ամենաուժեղ եւ հարգված քաղաքական գործիչներից մեկը՝ Մարգարեթ Թետչերը, ում անունով կոչվում է մի ամբողջ տնտեսական ուղղությունը՝ թետչերիզմ:

Ահա մի քանի պատվիրան, որոնց Թետչերը հետեւում էր, որոնք գուցե նրա հաջողության եւ ուժի գրավականն էին:

Դու կարող է ստիպված լինես նույն ճակատամարտում մի քանի անգամ կռվել՝ հաղթելու համար:

Չկա հասարակություն կոչվածը: Կան անհատ տղամարդիկ եւ կանայք, եւ կան ընտանիքներ:

Ինձ համար կարեւոր չէ, թե ինչքան են խոսում իմ նախարարները, քանի դեռ նրանք անում են այն, ինչ ես եմ ասում:

Ես ունեմ կնոջ այն հատկանիշը, որ «կպչում է» գործին եւ ավարտին հասցնում այն, նույնիսկ երբ բոլորը վեր են կենում եւ հեռանում են:

Վարձատրվում է թշնամուն ճանաչելը, քանի որ մի օր գուցե դուք հնարավորություն ունենաք նրան ձեր ընկերը դարձնել:

Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ասվի, դիմե՛ք տղամարդուն: Եթե ցանկանում եք, որ ինչ-որ բան արվի, դիմե՛ք կնոջը:

Հարստությունը ստեղծելը չէ սխալ, այլ փողի նկատմամբ սերը՝ որպես այդպիսին (փողի նկատմամբ սերը՝ հանուն փողի):

Ես միշտ անչափ ուրախանում եմ, երբ հարձակումը վիրավորում է, քանի որ մտածում եմ, որ եթե հարձակվում են անհատի վրա, ապա այլեւս ոչ մի քաղաքական փաստարկ չունեն:

Ես արտասովոր համբերատար եմ՝ պայմանով, որ վերջիվերջո իմ ուզած ճանապարհով եմ շարժվելու:

Ես համաձայնության քաղաքական գործիչ չեմ: Ես համոզմունքի քաղաքական գործիչ եմ:

Պարտությու՞ն: Չգիտեմ՝ ինչ է նշանակում:

Սովորաբար մարդու մասին կարծիք եմ կազմում առաջին 10 վայրկյանում եւ շատ հազվադեպ եմ փոխում այն:

Հզոր լինելը նման է օրիորդ լինելուն: Եթե դու ստիպված ես մարդկանց ասել, որ դու այդպիսին ես, ուրեմն դու այդպիսին չես:

Ցանկացած կին, որ հասկանում է տան/ընտանիքի կառավարման խնդիրները, ավելի մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն:

Ես սիրում եմ փաստարկներ: Ես սիրում եմ բանավեճ: Ես ոչ մեկից չեմ ակնկալում նստել եւ համաձայնվել իմ հետ. դա չէ նրանց աշխատանքը:

Դու պետք է կարգապահ լինես՝ կատարելու համար այն, ինչ ճիշտ եւ կարեւոր ես համարում: Չնայած որ դժվար է, բայց դա է դեպի հպարտություն, ինքնագնահատում եւ անձնական բավարարվածություն տանող բարձր ճանապարհը:

Advertisements