Միասին պայքարենք մեր իրավունքների համար

1 մեկնաբանություն

Սա հոդված չէ: Սա առաջարկ է:

Շատերս խնդիրներ ունեցել ենք բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական հաստատությունների հետ: Ընդ որում` դա կարող է լինել ոչ պատշաճ սպասարկումը (չեն բացատրել ինչ գործարք եք կնքում և ինչ պայմաններով, ինչ վտանգներ կան և այլն), սխալմունքները (գումար են ելքագրել հաշվից, երբ Դուք գործարք չեք արել կամ բանկոմատից օգտվելիս գումար չեք ստացել, սակայն հաշվից ելքագրել են կամ չեն փոխհատուցել ապահովագրական գումարները և այլն), տարօրինակ պահանջները և այլն: 

Մի խուսափեք բարձրաձայնել խնդիրները: Գրեք այս գրառման  քոմենթներում  կամ consumerinfo@cba.am հասցեին կամ մուտքագրեք Ձեր խնդիրը օնլայն:

Ինչպես խուսափել ծնողների ֆինանսական սխալներից

Մեկնաբանություններ (7)

Մեր գերակշիռ մասը սկսում է մտածել սեփական ֆինանսական դրության մասին, երբ արդեն նկատելի խնդիրներ կան: Այդ նույն ճանապարհով են անցել նաև մեր ծնողները: Իսկ ինչպե՞ս խուսափել ֆինանսական խնդիրներից և ինչպես կանխարգելել դրանց առաջացումը: Դեռ ուսանողական տարիներին քննություններ հանձնելու համար մենք պատրաստվում ենք, իսկ ի՞նչ ենք անում կյանքի քննություններին պատրաստվելու համար…

10 ֆինանսական սովորություն, որ պետք է սկսել ուսանողական տարիներից

  1. Կազմեք ԲՅՈՒՋԵ:  Հետևեք Ձեր ծախսերին և եկամուտներին (նույնիսկ եթե եկամտի միակ աղբյուրը ծնողների տված գումարներն են): Ուշադրություն դարձրեք, թե ինչքան եք ծախսում մի բաժակ սուրճ, ընկերների հետ մի հատ պաղպաղակ և նման փոքր գնումների վրա ամսվա կտրվածքով (զարմանալ պետք չէ, եթե դա նշանակալի գումար կազմի): Օրինակ` եթե Դուք օրական մեկ անգամ սուրճի ապարատից 200 դրամ արժողության սուրճ եք խմում, ապա ամսվա կտրվածքով ծախսում եք առվազն 5000 դրամ, իսկ տարվա կտրվածքով` 60.000: Եթե խմեք 100 դրամ արժողության, ապա տարվա ընթացքում  կխնայեք 30.000 դրամ, որ գրեթե հավասար է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի մեծությանը: Կարող եք օգտվել հատուկ բյուջեի հաշվիչներից, եթե ինքներդ դժվարանում եք հաշվարկներ կատարել:
  2. Խնայեք «սև օրվա համար»: Սովորաբար ասում են, որ Դուք պետք է այնքան խնայողություն ունենաք, որ բավարար լինի 3 ամիս ապրելու` առանց որևէ եկամտի աղբյուրի: Մեծահասակների գերակշիռ մասը … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Կլիմաքս

Մեկնաբանություններ (3)

Քանի որ վերջերս բավականին շատացել էին կլիմաքսի մասին փնտրումները, որոշեցի գրել նաև այդ մասին: Ընդհանրապես մինչ այսօր անդրադարձել էի սեռական օրգանների հիգիենային, ինչպես նաև տարբեր սեռերի միջև առաջացող խնդիրներին, բայց զուտ առողջական այս խնդրին չէի անդրադարձել:
Կլիմաքսը դաշտանի դադարումն է (այսինքն` նաև երեխա ունենալու հնարավորության դադարումը): Եվ… երբ գալիս է կլիմաքսը, գալիս են կնճիռները, տրամադրության փոփոխությունները և այլ տհաճ ու անցանկալի հետևանքները…
Վերարտադրության համակարգը կնոջ օրգանիզմում սկսում է գործել 7-8 տարեկանից մինչև 60-65 տարեկանը: Իսկ հակառակ գործող պրոցեսը կլիմաքսն է: Սկզբում կլիմաքսը «կասեցնում է» Ավել

Ծիծաղելի ու հետաքրքիր փնտրումներ, որոնց որոշել եմ պատասխանել

Մեկնաբանություններ (20)

hxiutyan verj@— երեխա
հնարավոր է խմել օվկիանոսի ջուրը-ոչ, այն չափից դուրս շատ է
7 պատվիրանները-Եթե Աստծո պատվիրանների մասին էր խոսքը, ապա դրանք 10-ն են
դեղատուն որտեղ բացել, խանութ որտեղ բացել— Այս երկու հարցերին ես տվել եմ տրամաբանական պատասխան, հույս ունեմ, որ այն օգտակար կլինի
սեքսուալ աչքեր-էս էլ ամերիկյան տափակ ֆիլմերի արդյունքը (երբ ամեն ինչ սեքսուալ է… սեքսուալ ֆլեշկա, սեքսուալ թթվասեր, սեքսուալ շարադրություն…)
ինչպես սեքս անել-հաճույք ստանալով
google ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ-չհասկացա, թե ինչ կապ ունեի սրա հետ
ինչ չի կարելի-էէէէհ, կարդացեք ՀՀ Քրեական Օրենսգիրքը
բռնաբարություն սեքս-Հիմա սե°քս, թե բռնաբարությու°ն
սեքս սիմվոլները ՀայաստանումԱվել

Սեռական օրգանների հիգիենա: Մաս 2

Մեկնաբանություններ (6)

Այս հոդվածում անդրադառնալու եմ կանացի սեռական օրգանների հիգիենային, ինչպես նաև սեքսից առաջ և հետո կանանց և տղամարդկանց հիգիենային (սեռական օրգանների ընդհանուր հիգիենային կամ արական սեռական օրգանների հիգիենային անդրադարձել եմ նախորդ հոդվածում):
Ինչպես և տղամարդկանց, այնպես էլ կանանց համար ներքնազգեստը պետք է լինի բնական կտորներից, չսեղմի, չխոչընդոտի արյան շրջանառությանը և նյութափոխանակությանը: Ներքնազգեստը պետք է փոխել ամեն օր: Երեխաներին չի կարելի մայրիկների հետ միասին լողանալ նույն ջրում (ինչպես կարող եք տեսնել գովազդներում կամ ֆիլմերում): Եթե Ձեր երեխան մանկապարտեզ է գնում, ապա նրա անձնական պարագաներից պիտի օգտվի միայն Ձեր երեխան, զգուշացրեք նրան այդ մասին և կատարեք տարբերիչ նշումներ (օրինակ` կարեք փոքրիկ արև նրա բոլոր պարագաների վրա):
Մենստրուացիայի (դաշտան) ժամանակ օրվա ընթացքում պետք է լվանալ սեռական օրգաններ
ը ամենաքիչը երկու անգամ հոսող գոլ ջրով (ցնցուղ), բայց լոգանք ընդունել չի կարելի (երբ երկար ժամանակ պառկում են տաք ջրի մեջ, ինչպես հաճախ կարող եք տեսնել ֆիլներում):
Աշխատեք տարվա ընթացքում գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ այցելել գինեկոլոգի մոտ:
Կլիմաքսից հետո սեռական օրգանների հիգիենան իր կարևորությունը չի կորցնում: Սակայն էական փոփոխություններ չեն լինում:

Եվ ուշադրություն… հիգիենան սեքսից առաջ և հետո:
Ոչ միայն Ավել

Սեռական օրգանների հիգիենա

Մեկնաբանություններ (5)

Վերջերս բացի ստատուսներից, սեքսից, բավականին շատ են փնտրում նաև սեռական օրգանների հիգիենայի մասին ինֆորմացիա: Հիգիենայի այս «մասնավոր դեպքի» մասին շատ քիչ ծնողներ են խոսում իրենց հերեխաների հետ, չնայած որ այն ամենակարևորներից մեկն է: Այս հոդվածը հենց այդ բացը լրացնելու համար է:

Նախ անդրադառնամ ընդհանուր դեպքերին.

Թե’ տղամարդկանց, թե’ կանանց ներքնազգեստը պետք է լինի բնական կտորներից, ոչ շատ ձիգ, որպեսզի մաշկը նորմալ նյութափոխանակություն կատարի, ստանա թթվածին, արյունատար համակարգը ազատ աշխատի: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակով կրել ստրինգներ, քանի որ դրանք ոչ միայն չեն պաշտպանում սեռական օրգանները արտաքին միջավայրի աղտոտվածությունից և վարակներից, որ կարող են ներթափանցել օրգանիզմ, այլև վնասում են մաշկը և այն նուրբ հանգույցները, որ տեղակայված են մարմնի այդ հատվածում:

Խուսափեք երկար ժամանակով թաց լողազգեստ կրելուց:

Օրվա ընթացքում աշխատեք գոնե երկու անգամ սովորական գոլ ջրով լվացվել: Ընդ որում` խուսափեք սպունգ (мочалка) օգտագործելուց, ինչպես նաև մի օգտագործեք օճառներ, դրանք չորացնում են մաշկը, ինչը սեռական օրգանների միկրոմիջավայրի խախտման կարող է բերել: Մի մոռացեք նաև, որ մարմնի այդ հատվածում մաշկը շատ նուրբ է և կարող է վնասվել նույնիսկ ձեռքով լվանալու դեպքում անզգույշ շարժումներ անելու հետևանքով:

Սրբիչը, որից օգտվում եք, պիտի լինի ՄԻԱՅՆ Ձերը: Իսկ ամեն անգամ լվացվելուց առաջ համոզվեք, որ այն մաքուր է (չի ընկել գետնին և այլն):

Հիմա ավելի մանրամասն կանդրադառնամ արական և իգական սեռական օրգանների հիգիենայի առանձնահատկություններին:

Տղամարդկանց համար առօրյա հիգիենան պետք է անպայման ներառի Ավել

Թե ում հետ են ամուսնանում գեյերը

Մեկնաբանություններ (18)

Երևի շատերս հեռուստացույցով տեսել ենք, որ ինչ-որ երկրում միասեռականները ամուսնանում են միմյանց հետ… Իսկ երբևէ մտածե°լ եք, թե ում հետ են ամուսնանում միասեռականները (մասնավորապես գեյերը) Հայաստանում:
Վերջերս որոշ նյութեր կարդալուց հետո, ինչպես նաև տարբեր մարդկանց կյանքի փորձից կարևոր դրվագներ ուսումնասիրելով` մի հետաքրքիր փաստ եմ ներկայացնում: Ոչ միայն Հայաստանում, այլև այն երկրներում, որտեղ միասեռականների նկատմամբ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, բացասական է, և պաշտոնապես ամուսնություններ չեն թույլատրվում, որպես կանոն նրանք ամուսնանում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ…
Արդյունքում հնարավոր է երկու սցենար:
Առաջին դեպքում Ավել

Older Entries