Կիվերա Նայնոմիսն ու Վալենտինոն: Պատահական նմանությունների մասին…

Թողնել մեկնաբանություն

Անկեղծ ասած երբեք չեմ հետևել նորաձևության շոուների, հատուկ նկարահանումների և այլն: Բայց այս մեկը, որ շատ պատահաբար աչքովս ընկավ, կարծում եմ պետք է ներկայացնել:

Kivera1

Մասնավորապես խոսքս հայ մոդելավորող Արևիկ Սիմոնյանի կարմիր զգեստներով ֆոտոշարքի մասին է:

Այստեղ Կիվերա Նայնոմիս բրենդի ներքո նա ներկայացրել իր ստեղծած մի շարք զգեստներ՝ հայտնի մարդկանց ցուցադրությամբ պատմական վայր հիշեցնող սյունազարդ շինության մոտ:

08style1a

Ձախից: 2002 հավաքածու; 2004; 2003; 2005 (կենտրոնում, վերեւում); 2002 (կենտրոնում, ներքեւում); 2005; 2005; եւ 1987

Հետաքրքիր է, որ աշխարհահռչակ Վալենտինոն նմանատիպ մի նկար նույնպես ունի, որտեղ պատկերված են նրա կողմից ներկայացված տարբեր տարիների հավաքածուների կարմիր զգեստները՝ սկսած 1987 թվականից մինչեւ 2005թ. պատմական վայր հիշեցնող սյունազարդ շինության մոտ:

Չգիտեմ ինչքանով է սա պատահականություն կամ ինչքանով՝ ոչ, բայց ակհայտ է, որ մեր երկրում այս ոլորտում առնվազն գրագետ քննադատների և արվեստաբանների (կամ գոնե նորաձևության պատմության մասնագետների) պակաս կա: Ինչպես կատակով կասեին՝ գտի՛ր տասը տարբերություն:

valentino_red

Վալենտինոն իր հավաքածուի մոդելների հետ

Մարգարեթ Թետչերի պատվիրանները

Թողնել մեկնաբանություն

margaret-thatcher-quotes17-vogue-8apr13-rex-b_1080x720

Բոլորս ցավով տեղեկացանք, որ մահացել է աշխարհի ամենաուժեղ եւ հարգված քաղաքական գործիչներից մեկը՝ Մարգարեթ Թետչերը, ում անունով կոչվում է մի ամբողջ տնտեսական ուղղությունը՝ թետչերիզմ:

Ահա մի քանի պատվիրան, որոնց Թետչերը հետեւում էր, որոնք գուցե նրա հաջողության եւ ուժի գրավականն էին:

Դու կարող է ստիպված լինես նույն ճակատամարտում մի քանի անգամ կռվել՝ հաղթելու համար:

Չկա հասարակություն կոչվածը: Կան անհատ տղամարդիկ եւ կանայք, եւ կան ընտանիքներ:

Ինձ համար կարեւոր չէ, թե ինչքան են խոսում իմ նախարարները, քանի դեռ նրանք անում են այն, ինչ ես եմ ասում:

Ես ունեմ կնոջ այն հատկանիշը, որ «կպչում է» գործին եւ ավարտին հասցնում այն, նույնիսկ երբ բոլորը վեր են կենում եւ հեռանում են:

Վարձատրվում է թշնամուն ճանաչելը, քանի որ մի օր գուցե դուք հնարավորություն ունենաք նրան ձեր ընկերը դարձնել:

Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ասվի, դիմե՛ք տղամարդուն: Եթե ցանկանում եք, որ ինչ-որ բան արվի, դիմե՛ք կնոջը:

Հարստությունը ստեղծելը չէ սխալ, այլ փողի նկատմամբ սերը՝ որպես այդպիսին (փողի նկատմամբ սերը՝ հանուն փողի):

Ես միշտ անչափ ուրախանում եմ, երբ հարձակումը վիրավորում է, քանի որ մտածում եմ, որ եթե հարձակվում են անհատի վրա, ապա այլեւս ոչ մի քաղաքական փաստարկ չունեն:

Ես արտասովոր համբերատար եմ՝ պայմանով, որ վերջիվերջո իմ ուզած ճանապարհով եմ շարժվելու:

Ես համաձայնության քաղաքական գործիչ չեմ: Ես համոզմունքի քաղաքական գործիչ եմ:

Պարտությու՞ն: Չգիտեմ՝ ինչ է նշանակում:

Սովորաբար մարդու մասին կարծիք եմ կազմում առաջին 10 վայրկյանում եւ շատ հազվադեպ եմ փոխում այն:

Հզոր լինելը նման է օրիորդ լինելուն: Եթե դու ստիպված ես մարդկանց ասել, որ դու այդպիսին ես, ուրեմն դու այդպիսին չես:

Ցանկացած կին, որ հասկանում է տան/ընտանիքի կառավարման խնդիրները, ավելի մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն:

Ես սիրում եմ փաստարկներ: Ես սիրում եմ բանավեճ: Ես ոչ մեկից չեմ ակնկալում նստել եւ համաձայնվել իմ հետ. դա չէ նրանց աշխատանքը:

Դու պետք է կարգապահ լինես՝ կատարելու համար այն, ինչ ճիշտ եւ կարեւոր ես համարում: Չնայած որ դժվար է, բայց դա է դեպի հպարտություն, ինքնագնահատում եւ անձնական բավարարվածություն տանող բարձր ճանապարհը:

Գովազդներ, որ կանգնեցնում են երթեւեկությունը

Մեկնաբանություններ (3)

Կարո՞ղ եք հիշել այսօր աշխատանքի կամ դասի գնալիս տեսած 3 գովազդային վահանակ: Մեծամասնությունը՝ ոչ: Պատճառը չհիշվող, հաճախ սխալ վայրում եւ սխալ կերպով ներկայացված վահանակներն են:

Չնայած Հայաստանը այս հարցում մենակ չէ: Այսօր իսկապես դժվար է բարձր մրցակցության պայմաններում հիշվող եւ կրեատիվ գովազդ ստեղծել: Հայկական ընկերությունների համար թերեւս աչքի ընկնելն ավելի հեշտ է, քանի որ շատ գովազդային հնարքներ մեր երկրում շատ չեն կիրառվել եւ աչքի ընկնելը այդքան բարդ չէ, ինչքան հսկայական մրցակցային շուկա ունեցող զարգացած երկրներում: 

Այսպիսով՝ սկսեցինք.

(19)

Այս մեկը փոշեկուլի գովազդ է: Արշավի հիմքում փոշեկուլի գաղափարն էր, որը, ինչպես տեսնում եք, նունիսկ առանց բառերի է հասկանալի: Չեմ կարծում, որ հայկական տեխնիկայի խանութների մտքով անցած լինի գովազդել ոչ թե խանութն  ամբողջությամբ, այլ կոնկրետ ապրանքատեսակ: Սա իրականում կարող է ավելի արդյունավետ եւ հիշվող գովազդային արշավ լինել, քան խանութի մասին երկար-բարակ պատմությունները:

32

Սուր դանակներ գովազդում են ամենատարբեր ձեւերով, բայց Zwilling Henckels ընկերության գովազդը այնքան հանճարեղ եւ պարզ էր մտածված, որ անգամ մեկնաբանության կարիք չունի: Կարծում եմ, որ Հայաստանում դժվար թե դանակի գովազդ տեսնենք առաջիկա տարիներին, կամ, համենայն դեպս, այսպիսի գովազդ: Այնուամենայնիվ, նման մտքեր կարելի է կիրառել նաեւ այլ ապրանքատեսակների համար:

50

Անվտանգության ապակիներ: 3M ընկերությունը, որ արտադրում է նորարարական տեխնոլոգիաներ՝ կյանքն ավելի հեշտ եւ անվտանգ դարձնելու համար, այս կերպ գովազդել էր իր նոր արտադրանքը՝ անվտանգության տարբեր նկատառումներով գործածելի հատուկ ապակիները: Կարծում եմ, որ նման գովազդի կողքով անտարբեր անցնելը անհնար է… Չնայած որ մենք անվտանգության ապակիներ արտադրող ընկերություն կարծես թե չունենք, այս մտահաղացումը կարելի է օգտագործել մի շարք այլ ապրանքների եւ ծառայությունների գովազդային արշավներում՝ ոչ պակաս էֆեկտիվությամբ:

creative-billboard23

Ներկեր արտադրող այս ընկերության գովազդը դժվար թե աննկատ լինի: Այն թե՛ մասշտաբային է, թե՛ հիշվող, թե՛ օրիգինալ: Եվ, իհարկե, միանգամից ներկայացնում է արտադրանքի որակը՝ տարբեր եղանակներին պահպանելով ներկի գույնը եւ անթերիությունը: Սակայն նմանատիպ գովազդները նախընտրելի են մեծ քաղաքներում: Երեւանի նման փոքր քաղաքում այս գովազդը չհիմնավորված թանկ կլինի ցանկացած ընկերության համար: Բացի այդ էլ նման մեծության եւ հաջող դիրքի տարածք գտնելը նույնպես խնդիր կլինի:

46df729209fc67e419227d42898afc9b

Գարեջուր արտադրող ընկերություններին կարելի է ամենաստեղծագործ ընկերություններն անվանել, քանի որ մինչ այսօր տեսածս ամենահետաքրքիր արշավների բավականին մեծ մասը հենց այս ընկերությունների մտահաղացումներն են: Եվ, բավականին հաջողված: Ընդամենը մեկ քայլով ընկերությունը ոչ միայն ապահովում է իր արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն, այլեւ առանց մի դրամ ծախսելու տարածում ընկերության արտադրանքը սոցիալական ցանցերում՝ օգտատերերի նկարների միջոցով:

dental_implant

Ատամնաբույժներ եւ գովազդ: Իմ կարծիքով, սովորաբար ամենատափակ եւ անիմաստ տեղեկատվությամբ լի գովազդները հենց այս կատեգորիային են պատկանում: Բացառությամբ այս մեկի: Ցավոք սրտի, մեր իրականությունում ավելի հաճախ տեսնում ենք հեռուստատեսային գովազդներ, որոնց հագեցած են տարբեր սարքավորումների մասին տեղեկություններով, որոնք ոչ մասնագետ մարդուն (այսինքն՝ ատամնաբույժի հաճախորդին, ում համար էլ հենց նախատեսված են այդ գովազդները) բացարձակ ոչինչ չեն ասում: 

Իմ 2-րդ անհատական ցուցահանդեսը…

Թողնել մեկնաբանություն

Իմ հերթական անհատական ցուցահանդեսի մասին՝ Դար 21-ի եթերում (ՍԿՍԱԾ 7-րդ րոպեի 20-րդ վայրկյանից).

Շնորհակալ եմ հեռուստաալիքին եւ հատկապես File Pro-յի անձնակազմին՝ ռեպորտաժի համար:

Հ.Գ. Ցուցահանդեսին ներկայացվել են յուղաներկով եւ ածուխով հեղինակային աշխատանքներ: Մանրամասների համար կարող եք գրել բլոգի հետադարձ կապի օգնությամբ կամ քոմենթ թողնել ներքեւում:

Լոտոյով շահած հաջողակների հետագա ճակատագիրը

Թողնել մեկնաբանություն

Ամեն օր միլիոնավոր մարդիկ լոտո են գնում՝ մեծ գումարներ շահելու հույսով: Մեզնից յուրաքանչյուրը  գոնե մի անգամ պատկերացրել է, թե միլիոն ունենալու դեպքում ինչե՜ր կարող է անել…

Բոլորս էլ ուզում են միլիոնատեր դառնալ (բացի միլիարդատերերից, իհարկե), բայց արդյո՞ք պատրաստ ենք… Իրականում միանգամից մեծ գումարի տեր դառնալը ոչ միշտ է երազանքների իրականացում խոստանում: Դժվար չէ դրանում համոզվել՝ տեսնելով, թե ինչ ճակատագիր են ունեցել լոտոյով խոշոր շահում ունեցողները:

Փաստ է, որ վիլլաների, ոսկու, ճոխ կյանքի մասին երազողները լոտոյով հսկայական գումարներ շահելուց հետո խրվել են պարտքերի մեջ, կապվել են հանցագործ աշխարհի հետ, բանտ են նստել եւ այլն…

Այսպիսով՝ Ձեզ ենք ներկայացնում լոտոյով ամենախոշոր 10 շահում ունեցողների հետագա ճակատագիրը:

1. Ջեք Ուիթթաքերy 314.9 միլիոն ԱՄՆ դոլար ջեքփոթը շահեց 2002թ: Արդեն 2007թ-ին նրա կինը հայտարարեց, որ շատ կուզենար ժամանակին «պատռած լիներ լոտոյի շահած տոմսը»: Այս հայտարարության պատճառը բազմաթիվ կալանավորումների, դատական գործերի, անգամ մահվան դեպքերի երկար շղթայի հետեւանք էր: Իսկ այդ այդ շղթան 2002թ. շահումի հետեւանքն էր:

2. Ուիլիամ Փոսթը շահեց 16.2 միլիոն ԱՄՆ դոլար 1988թ: Եթե հաշվի առնենք տարեթիվը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ հասկայական գումարի մասին է խոսքը: Ավելի ուշ նա պատմեց շահումից հետ իր ապրած կյանքի մասին՝ այն անվանելով «մղձավանջ» եւ ասելով, որ կցանկանար երբեք չշահել այդ գումարը: Սրա պատճառն այն է, որ անմիջապես շահումից հետո նրա նախկին ընկերուհին դատարան դիմեց՝ իրեն հասանելիք գումարը ստանալու համար: Սակայն, տեսնելով, որ ոչինչ չի ստացվում խնդրեց իր եղբորը՝ մարդասպան վարձել: Ի վերջո Ուիլիամը անհաջող ներդրում արեց, ինչի հետեւանքով մեկ տարի անց 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք կուտակեց: Ներկա պահին նա ապրում է պետությունից տրամադրվող գումարների հաշվին՝ որպես սոցալապես անապահով:

3. Մեծ Բրիտանիայի բնակիչ Լյուք Փիթթարդը  ազգային վիճակահանությամբ 1.3 միլիոն ֆունտ ստեռլինգ շահեց: Հարսանիք անելուց, տուն գնելուց, ճանապարհորդելուց եւ շահած գումարը ամբողջությամբ վատնելուց հետո նա վերադարձավ ՄակԴոնալդսում աշխատելու համար:

4. Սիցիլիացի անհայտ անունով մի մարդ 79 միլիոն ֆունտ ստեռլինգ շահեց 2008թ: Մինչ այս մարդը կկարողանար իր շահումը վերցնել, Իտալիայի բնակիչները բողոքի ալիք բարձրացրեցին՝ պահանջելով մեծ չափերով հարկել շահումը: Դրանից հետո սակայն շահողի նկատմամբ հետապնդումը չավարտվեց: Նրա հետեւից ընկավ մաֆիան, ինչի արդյունքում նա մինչեւ հիմա ապրում է թաքնվելով:

5. Ջանիթ Լին 1993թ շահեց 18 միլիոն ԱՄՆ դոլար: Բարեգործական նկատառումներից ելնելով Ջանիթը սկսեց բաժանել շահած գումարը տարբեր ֆոնդերի եւ հիմնադրամների, իսկ 2001թ. դիմեց դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար, քանի որ ողջ ունեցվածքը արդեն բաշխել էր:

6. Լոնդոնի բնակիչ Մարք Գարդիները 1995թ շահեց 11 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ընդամենը 13 տարի հետո նա կորցրել էր իր բոլոր ընկերներին, ընտանիքը: Նույնիսկ այն մարդիկ, ում նա հրավիրում էր շահած գումարներով գնված իր տունը, նրանից երես էին թեքել՝ իր մարդկային որակները կորցնելու պատճառով:

7. Մայքլ Քերոլը 9.7 միլիոն ֆունտ ստեռլինգ ջեքփոթը շահեց 2002թ:  Այս օրից ի վեր նա ավելի քան 30 անգամ հայտնվել է դատարանում եւ դատվել թմրանյութ օգտագործելու կամ վաճառելու պատճառով: 2008թ նա հայտարարեց, որ իր շահումից մնացել է ընդամենը £500.000, մնացած գումարները նա վատնել է:

8. Ուիլլի Հըրթը 1989թ $շահեց 3.1 միլիոն: Ընդամենը երկու տարի հետո գումարը այլեւս չկար, իսկ Ուիլին կանգնած էր դատարանի առաջ՝ որպես մարդասպան: Այդ երկու տարիների ընթացքում նա ողջ շահումը ծախսել էր կնոջից բաժանվելու դատական գործընթացների եւ կոկաին գնելու վրա:

9. Չարլզ Ռիդդլին 1975թ. շահեց 1 միլիոն ԱՄՆ դոլար: Շահումից անմիջապես հետո նա բաժանվեց կնոջից, «մասնակցեց» մի քանի դատական գործերի: Ի վերջո երկար տարիներով հայտնվեց բանտում՝ թմրանյութերի հետ կապված գործարքների մեջ ներգրավված լինելու պատճառով:

10.  Քեն Փրոքսմայրը $1 միլիոն շահեց Միչիգանի խաղարկությամբ: Շահումից հետո նա տեղափոխվեց Քալիֆորնիա եւ իր եղբայրների հետ միասին մեքենայի գործ սկսեց: Հինգ տարի հետո Քենը սնանկ էր եւ իր ծննդավայր վերադառնալու ճանապարհին: Մինչ այժմ էլ նա աշխատում է որպես ավտոմեխանիկ, ինչպես եւ շահումից առաջ:

Այս դեպքերից հետո ակամայից ժողովրդական մի լավ խոսք ես հիշում. «Ջրի բերած, ջրի տարած…»:

Տերմենվոքս

Թողնել մեկնաբանություն

1111Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դասական համերգի ժամանակ առաջին անգամ կյանքում տեսա ՏԵՐՄԵՆՎՈՔՍ կոչվող գործիքը։ Պարզվեց, որ մենակ ես չեմ, ով առաջին անգամ է այդ գործիքը տեսնում։ Նվագում էր Սաթենիկ Հակոբյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան, քանի որ ինչպես կտեսնեք, հեշտ գործիք չէր․․․

Տերմենվոքսի հեղինակ ռուս Լեոն Տերեմինը այն պատենտավորել է 1928թ-ին։ Այս գործիքը նվագում են ԱՌԱՆՑ նրան ՀՊՎԵԼՈՒ․․․ Երկու անտենաների շնորհիվ նվագողը ձեռքի դիրքերի փոփոխություններով ազդում է էլեկտրական ալիքների վրա, ինչի հետևանքով գործիքից տարբեր ձայներ են արձակվում։

Շատ հետաքրքիր էր լսելը օպերային երգչուհու նուրբ ձայնի նմանվող այս գործիքը։ Եթե սիրում եք երաժշտություն, և տերմենվոքսը հետաքրքրեց, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս լսել։

Տերեմինը նվագում է իր ստեղծած գործիքի վրա

Միկրոքանդակներ մատիտից

Թողնել մեկնաբանություն

Ամեն անգամ զարմանում եմ, թե մարդու երևակայությունը ինչքան անսահման կարող է լինել։ Վերջերս պատահաբար տեսա հունգարացի նկարիչ և քանդակագործ Cerkahegyzo-ի միկրոքանդակները ամբողջական մատիտներից։ Ընդ որում՝ նկարիչ-քանդակագործը այս ամենը ստեղծում է ազատ ժամանակ՝ որպես հոբբի։ Նրան ոգեշնչում են մեկ այլ մատիտի քանդակագործ՝ Դալթոն Գետտի գործերը։

Սրանք Cerkahegyzo-ի աշխատանքներն են․․․

514458 514460 514461 514462 514463 514464 514466 514467 514474 514475 514479 514485

Իսկ սրանք Դալթոն Գետտիի աշխատանքներն են․․․

tumblr_m9funoi8mj1ro74x3o4_500 miniature-carving-dalton-ghetti dalton-ghetti-pencil-sculptures-3 Dalton-Ghetti-2 DaltonGhetti05

Older Entries Newer Entries