Մուրացկանները եւ մարքեթինգը

Թողնել մեկնաբանություն

Մուրացկանների կողքով մեզնից յուրաքանչյուրը օրվա ընթացքում գոնե մեկ անգամ անցնում է։ Ինքներդ Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու ինչ-որ մի մուրացկանի գումար տալիս եք, մյուսին՝ ոչ․․․ 

Վերջերս շատերը սկսել են «ծառայություններ» մատուցել, որպեսզի «արդարացնեն» իրենց տրվող գումարները: Ոմանք ուղղակի ասում են կամ գրում են, որ կույր են, համր կամ այլ հազար ու մի պատճառ փող մուրալու համար: Իսկ շատ մուրացկաններ ընտրում են «կրեաԾիվ» ուղիներ, ավելի հաճախ հետաքրքիր գրությունների տեսքով: Ահա նրանցից մի քանիսը.

Անհրաժեշտ է փող ալկոհոլի հետազոտության համար

1$-ի վրա գրազ եմ գալիս, որ կտեսնես այս գրությունը

Փող եմ ուզում կամ իմ ձայնը կտամ Հիլարիին (Հիլարի Քլինթոնին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու)

Շատ տգեղ եմ մարմնավաճառությամբ զբաղվելու համար,
Շատ հիմար եմ գողություն անելու համար

Իմ հորը սպանել են նինջաները: Կարատե սովորելու համար փողի կարիք ունեմ:

Ինչու՞ խաբել: Խմիչքի կարիք ունեմ:

10 ամենահիմար հանցագործները

1 մեկնաբանություն

Ներկայացնում եմ 10 ամենահիմար հանցագործներին և իրենց «հանճարեղ» արարքները.

10. Քրիստիան Բալա: Սպանություն կատարելուց 3 տարի անց Քրիստիանը գիրք է գրել նմանատիպ սպանության մասին: Այդ գիրքն էլ օգնել է ոստիկաններին բռնել նրան:

9. Ջոի Գերաչի: Ջոին փորձել է ռեստորան թալանել` աշխատողներից մեկին պատանդ վերցնելով: Այն բանից հետո, երբ ռեստորանի շեֆ-խոհարարը հարձակվել է նրա վրա գդալով, Գերաչիին փաթաթել են ֆոլգայով մինչև ոստիկանությունը կժամաներ:

8. Խուան Գոնսալես: Խուանը գիշերով մտել է երիտասարդ աղջկա … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Ինչու° է Հայաստանը ավելի դեմոկրատ, քան ԱՄՆ-ն

Մեկնաբանություններ (22)

Քանի° կուսակցություն գիտեք ԱՄՆ-ում…

Իսկ բացի Հանրապետականներից և Դեմոկրատների°ց…

Իրականում նրանց թիվը 100-ից անցնում է:

Իսկ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին առաջադրված քանի° թեկնածու գիտեք…

Ասեմ, որ նրանց թիվը 14 է եղել: Իսկ ինչու ոչ ոք, ոչ մի հեռուստաալիք, թերթ կամ այլ լրատվամիջոց բացի 2 կուսակցությունները ներկայացնող թեկնածուներից, չի խոսել մյուսների մասին: Ավելին, ոչ բոլոր նահանգներում է, որ բոլոր 14 թեկնածուները ընդգրկված են եղել քվեաթերթիկում: Իսկ ինչու°: Քանի որ նշված երկու կուսակցությունները ֆինանսավորելու միջոցով ավելի հեշտ է կառավարել պետությունը, հատկապես, եթե այդ կուսակցությունները միևնույն շահերն են հետապնդում: Այսինքն` անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նրանց կողմից իրականացվող ծրագիրը իր էությամբ նույնն է, միայն շարադրանքն է ուրիշ:

Այդ դեպքում ինչու° ֆինանսավորել երկու և ոչ թե մեկ կուսակցություն, եթե ցանկացած թեկնածուի ընտրվելու դեպքում արդյունքը նույնն է: Երբևէ մտածե°լ եք, թե ինչու Ավել

Գժված ծնողները

Մեկնաբանություններ (2)

Այս հոդվածը ինչ-որ տեղ «Այն մասին, թե ինչով են տարբերվում հայերը» հոդվածի շարունակությունն է: Հոդվածի վերնագիրը մի հեռուստատեսային հաղորդման անվանում է, որ ցուցադրվում է MTV ալիքով (parental control, Бешеные предки): Առաջին անգամ այն դիտելուց հետո մի կես ժամ ուշքի չէի գալիս… Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ դա շոու չէ, այլ ինչ-որ իրական պատմությունների շարան…
Հաղորդման իմաստը հետևյալն է: Ծնողները դեմ են իրենց զավակի ընկերուհու/ընկերոջ ընտրությանը (ավելի ճիշտ` boyfriend-ին կամ girlfriend-ին, այսուհետ` bf և gf): Նրանք իրենց հայեցողությամբ ընտրում են երկու թեկնածու, որոնց հետ պիտի հանդիպի իրենց տղան կամ աղջիկը: Իսկ bf կամ gf ծնողների հետ միասին պետք է դիտեն ժամադրությունները, որոնք նկարահանվում են: Հաղորդման վերջում «գլխավոր հերոսը» պետք է ընտրություն կատարի իր bf/gf և ծնողների առաջարկած թեկնածուների միջև:
Անկեղծ ասած` շոուն, որպես այդպիսին, անհեթեթ է: Բայց ավելի անհեթեթ է Ավել

Այդահո` հորինված անունով նահանգ

Մեկնաբանություններ (9)

Երբ ԱՄՆ այդ նահանգի համար անուն էին մտածում, Ջորջ Ուիլլիտը առաջարկեց այն անվանել «Այդահո», որը, ըստ նրա, տեղացի ցեղերի լեզվով նշանակում էր «լեռնային հանքանյութ»: Ավելի ուշ պարզվեց, որ ոչ ոք, այդ թվում նաև տեղի ցեղի ներկայացուցիչները, տեղյակ չէին բառի գոյության մասին, և որ Ջորջը ինքն էր հորինել Այդահո անվանումը: Արդյունքում տարածքը վերանվանեցին Կոլորադո: Բայց 1863թ, երբ Ավել