Արքայադուստրերը “HAPPY END”-ից հետո։ Կյանքի դառը իրականությունը

Թողնել մեկնաբանություն

2009թ․ Վանկուվերում ֆոտոնկարիչ Դինա Գոլդշտայնի “Ընկած արքայադուստրերը” ցուցահանդեսը մեծ աղմուկ բարձրացրեց՝ դառնալով բազմաթիվ քննադատների ուշադրության առարկա։ Ցուցահանդեսում ներկայացված ֆոտոնկարներում արվեստագետը ներկայացրել էր դիսնեյան հայտնի մուլտֆիլմերի արքայադուստրերի կյանքը հեքիաթի ավարտից տարիներ անց։ Աշխատանքների մասին հնչեցին բազմաթիվ հակասական կարծիքներ, անգամ մեղադրանքներ։ Սակայն փաստ է, որ Դինա Գոլդշտայնի աշխատանքները աննկատ չմնացին։

Հատկապես երկու ֆոտոնկար դարձան թեժ դեբատների առարկա՝ դիսնեյան Ժասմինը և Կարմիր Գլխարկը։ Սակայն երկար քննադատություններ լսելուց հետո նկարիչը պարզաբանեց, որ բոլոր աշխատանքները իր պատկերացումներն են, և ինքը փորձել է ներկայացնել այն իրավիճակները, որոնք կարող էին պատահել արքայադուստրերի հետ, եթե վերջիններս ապրեին մեր օրերում։

Ըստ էության, հեղինակը փորձել է մարդկանց ուշադրությունը գրավել մի շարք արդիական խնդիրների վրա՝ իր արվեստով ներդրում կատարելով դրանց լուծման մեջ։

“Անգամ հեքիաթի արքայադուստրերին են վերաբերում այն խնդիրները, որոնց կանայք բախվում են ամեն օր”,- ասել է նա։ Նկարներում Գոլդշտայնը անդրադարձել է ռասսիզմին, սեքսիզմին, այլ տիպի խտրականություններին, որոնք ցանկացած կնոջ կյանքում առկա են՝ անկախ նրա ազգությունից։

Ցուցադրության ներկայացրած աշխատանքները, ըստ էության, ամփոփում են այն միտքը, որ ճշմարտությունը ոչ միշտ է քաղցր, իսկ հեքիաթները կարող են և տխուր շարունակություն ունենալ։ “Happy end”-ից հետո պատմությունները շարունակվում են։ Պետք է մնալ ռեալիստ, փորձել տեսնել խնդիրները, լուծել դրանք, և չթաքնվել հեքիաթային իրականության մեջ։

Հ․Գ․ Սեղմեք նկարների վրա, դրանք ավելի մեծ դիտելու համար։

disney_princess_in_real_life_1

Արիել (Ջրահարս)

disney_princess_in_real_life_2

Բելլ (Գեղեցկուհին և հրեշը)

disney_princess_in_real_life_4

Ժասմին (Ալլադին)

disney_princess_in_real_life_10

Սպիտակաձյունիկ (Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները)

disney_princess_in_real_life_9

Քնած գեղեցկուհին

disney_princess_in_real_life_8

Կարմիր Գլխարկը

disney_princess_in_real_life_7

Ռապունցել

disney_princess_in_real_life_6

Պոկահոնտաս

disney_princess_in_real_life_5

Արքայադուստը սիսեռահատիկի վրա

disney_princess_in_real_life_3

Մոխրոտիկը

Ուսումը ԲՈւՀ-ով չի ավարտվում

Թողնել մեկնաբանություն


social-learning_smallՎերջերս իմ ընկերներից մեկը ասաց. «Ուզում եմ ինչ-որ ստեղծագործական բան սովորեմ… երևի կավագործություն, բայց մտածում եմ կողքից կասեն գիժ ա՝ համալսարանն ավարտել ա, բանկում ա աշխատում, 30-ն անց ու ամուսնացած չի: Ի՞նչ կավագործություն, դրա տեղը ամուսնացի»

Այդ պահին ծիծաղեցինք, բայց հետո սկսեցի մտածել խնդրի շուրջ: Հայաստանում մարդիկ սովորել ասելով պատկերացնում են դպրոցն ու ԲՈւՀ-ը, իսկ հետո պետք է ամուսնանալ, ընտանիք կազմել և աշխատել: Եվ վերջ: Այդքանով ավարտվում է անձի զարգացումը:

Բայց անձի զարգացումը կարևոր է, իսկ այն ապահովելու համար  պետք է սովորել: Իրականում պարտադիր չէ ամբողջ կյանքն անցկացնել դպրոցական նստարանին կամ ԲՈւՀ-ի լսարանում, որպեսզի մեզ կոչենք ողջ կյանքի ընթացքում սովորող: Ցկյանս ուսումնառությունը շարունակական է, կամավոր, ինքնամոտիվացված: Այն չի պարտադրում վայր կամ դասացուցակ: Ցկյանս ուսումնառությունը կարող է տարբեր լինել: Կարող ենք գիրք կարդալ, ինտերնետում փնտրել հետաքրքիր հոդվածներ և ֆիլմեր: Բազմաթիվ կայքեր այսօր առաջարկում են օնլայն անվճար ուսուցում: Իհարկե, կրեդիտներ չենք ստանա այդ ծրագրերի համար, բայց կարող ենք սովորել մեզ համար հետաքրքիր և օգտակար բաներ:

Անգամ անծանոթ մարդու հետ զրուցելով մենք շատ բան կարող ենք սովորել, թեկուզ իր մասնագիտությունից: Օտար մասնագիտությունից մի փոքր մաս սովորելը նույնպես կարևոր է: Հոգեբանությունը, աստղագիտությունը, պատմությունը և շատ այլ գիտություններ այդ հնարավորությունը տալիս են: Ցանկացած նոր համակարգչային ծրագիր սովորելը ողջ կյանքի ընթացքում ուսման մաս է: Ֆեյսբուքով նույնպես կարող ենք սովորել՝ դիտելով մեր ընկերների և տարբեր էջերի միջոցով տարածվող տեղեկությունները, լուրերը, հետաքրքրաշարժ տեսանյութերը:

circular-learning-styles-visual

Հայաստանում թերևս քիչ կհանդիպես տնտեսագետի, որ նաև նկարում է, կամ իրավաբանի, որ երգում է, կամ բժշկի, որ նաև կավագործ է: Երևի Հայաստանում մարդիկ ինչ-որ նոր բան, հատկապես արհեստ սովորելը ընկալում են սոցիալական ցածր խավին բնորոշ երևույթ և խուսափում են դրանից: Իսկ իրականում նոր բան ցանկանում են սովորել հոգեպես հարուստ մարդիկ, ովքեր ինքնավստահ են, կայացած և միշտ «մի փոքր ժամանակ ունեն ինչ-որ լավ բան անելու համար»:

Նորից հիշեցի այն ընկերոջս. «Լավ, ենթադրենք սովորեցի կավագործություն: Մտածում եմ բա հետո՞: Հո Վերնիսաժում չեմ կանգնելու՞: Մեկ ա էլի բանկում եմ աշխատելու, բան չի փոխվի»:

Ողջ աշխարհում ինքնազարգացմամբ զբաղվող մարդիկ ավելի երջանիկ և բավարարված են իրենց կյանքում և միջինում ավելի շատ են վաստակում: 

Շատերը ասում են, որ ընտանիք կազմելուց հետո «նման բաների համար ժամանակ չի մնում»: Իրականում զույգերը/ամուսինները կարող են միասին սպորտով զբաղվել, նկարել, կավագործություն սովորել: Դա ոչ միայն հանգստացնում, լիցքաթափում է մարդուն, այլև մտերմացնում: Միգուցե նաև դա է պատճառը, որ ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեցող մարդիկ ավելի ամուր ընտանիքներ են կազմում: Իսկ եթե ընդհանուր հետաքրքրություններ չկան, կարելի է ստեղծել…

«Իսկ երեխաների հետ ավելի քիչ ժամանակ է մնում»… Իսկ ո՞վ է ասել, որ սովորել կարելի է միայն մենակ մնալով: Երեխայի հետ միասին կարելի է շատ բան սովորել: Երեխաների հետ միասին կարող է սովորել և զարգանալ նաև ծնողը:

Ցանկանում եմ ասել, որ ողջ կյանքի ընթացքում սովորելը կարող է լինել օգտակար, ոգեշնչող, ստեղծագործ, կիրառելի, հաճելի և բազմաթիվ այլ «լավ բաներով» օժտված: Մի խուսափե՛ք նոր ինֆորմացիայից, սովորեք այն տեղին և ճիշտ կիրառել: Ի վերջո կյանքը մեզ այդ հնարավորությունը տալիս է:

Միկրոքանդակներ մատիտից

Թողնել մեկնաբանություն

Ամեն անգամ զարմանում եմ, թե մարդու երևակայությունը ինչքան անսահման կարող է լինել։ Վերջերս պատահաբար տեսա հունգարացի նկարիչ և քանդակագործ Cerkahegyzo-ի միկրոքանդակները ամբողջական մատիտներից։ Ընդ որում՝ նկարիչ-քանդակագործը այս ամենը ստեղծում է ազատ ժամանակ՝ որպես հոբբի։ Նրան ոգեշնչում են մեկ այլ մատիտի քանդակագործ՝ Դալթոն Գետտի գործերը։

Սրանք Cerkahegyzo-ի աշխատանքներն են․․․

514458 514460 514461 514462 514463 514464 514466 514467 514474 514475 514479 514485

Իսկ սրանք Դալթոն Գետտիի աշխատանքներն են․․․

tumblr_m9funoi8mj1ro74x3o4_500 miniature-carving-dalton-ghetti dalton-ghetti-pencil-sculptures-3 Dalton-Ghetti-2 DaltonGhetti05