Կրկնօրինակել, թե ոգեշնչվել…

1 մեկնաբանություն

Ցանկացած բրենդ ունի իր արժեքային համակարգը, որը առաջին հերթին արտացոլվում է բրենդի ապրանքանշանում (logo): Շատ դեպքերում նոր ապրանքանիշ ստեղծելիս ոչ թե պետք է «կրկնօրինակել», այլ «ոգեշնչվել»: Դիտարկենք օրինակով:

Jessica N Designs ընկերության լոգոն իրենից ներկայացնում է ծաղիկներով շրջապատված գեղեցիկ տառատեսակով օվալ պատկեր: Երբ Leonora Lee ընկերությունը պատվիրում էր իր լոգոն, ապա ցանկությունը Jessica N Designs ընկերության լոգոյին նման լինելն էր: Սակայն ցանկացած մարքեթինգային ընկերության, ցանկացած մասնագետի համար պետք է պարզ լինի, որ դա «ոգեշնչվելու» աղբյուր է, ոչ թե «կրկնօրինակելու»:

Երբ պատրաստվեց 1-ին տարբերակը, պարզ էր, որ չնայած փոխվել էին գույներ, տառատեսակ, այնուամենայնիվ դա շարունակում էր մնալ նախորդի կրկնօրինակը: Պահպանվել էր օվալը, լոգոյի արտաքին տեսքը, դետալների դիրքը եւ այլն: Արդյունքում՝ հավատարիմ մնալով «ոգեշնչման» մեթոդին, ստեղծվեց երկրորդ տարբերակը, որտեղ պահպանվել էր ծաղիկներով եւ նուրբ գույներով ներկայանալու գաղափարը, սակայն սկզբնական նմանությունը այլեւս չկար, իսկ արտաքին դետալները ամբողջությամբ այլ էին: Ավելին, Leonora Lee-ի լոգոն միանշանակորեն տարբերվում էր եւ ճանաչելի էր իր մրցակցից: 

Ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ, քանի որ հաճախ հենց դրանք են որոշիչ լինում: Այս կամ այն լոգոն կրկնօրինակելուց կամ ուղղակի գույներ փոփոխելով արդյունք ստանալուց պետք է խուսափել; Միշտ ավելի լավ է ստեղծեք Ձերը: Անպայման չէ, որ այն բարդ գրաֆիկական դետալներ ունենա: Ինչպես փորձը ցույց է տալիս, բազմաթիվ ճանաչված ընկերությունների լոգոներ շատ պարզ եւ հասարակ տեսք ունեն:

Advertisements

Գովազդներ, որ կանգնեցնում են երթեւեկությունը

Մեկնաբանություններ (3)

Կարո՞ղ եք հիշել այսօր աշխատանքի կամ դասի գնալիս տեսած 3 գովազդային վահանակ: Մեծամասնությունը՝ ոչ: Պատճառը չհիշվող, հաճախ սխալ վայրում եւ սխալ կերպով ներկայացված վահանակներն են:

Չնայած Հայաստանը այս հարցում մենակ չէ: Այսօր իսկապես դժվար է բարձր մրցակցության պայմաններում հիշվող եւ կրեատիվ գովազդ ստեղծել: Հայկական ընկերությունների համար թերեւս աչքի ընկնելն ավելի հեշտ է, քանի որ շատ գովազդային հնարքներ մեր երկրում շատ չեն կիրառվել եւ աչքի ընկնելը այդքան բարդ չէ, ինչքան հսկայական մրցակցային շուկա ունեցող զարգացած երկրներում: 

Այսպիսով՝ սկսեցինք.

(19)

Այս մեկը փոշեկուլի գովազդ է: Արշավի հիմքում փոշեկուլի գաղափարն էր, որը, ինչպես տեսնում եք, նունիսկ առանց բառերի է հասկանալի: Չեմ կարծում, որ հայկական տեխնիկայի խանութների մտքով անցած լինի գովազդել ոչ թե խանութն  ամբողջությամբ, այլ կոնկրետ ապրանքատեսակ: Սա իրականում կարող է ավելի արդյունավետ եւ հիշվող գովազդային արշավ լինել, քան խանութի մասին երկար-բարակ պատմությունները:

32

Սուր դանակներ գովազդում են ամենատարբեր ձեւերով, բայց Zwilling Henckels ընկերության գովազդը այնքան հանճարեղ եւ պարզ էր մտածված, որ անգամ մեկնաբանության կարիք չունի: Կարծում եմ, որ Հայաստանում դժվար թե դանակի գովազդ տեսնենք առաջիկա տարիներին, կամ, համենայն դեպս, այսպիսի գովազդ: Այնուամենայնիվ, նման մտքեր կարելի է կիրառել նաեւ այլ ապրանքատեսակների համար:

50

Անվտանգության ապակիներ: 3M ընկերությունը, որ արտադրում է նորարարական տեխնոլոգիաներ՝ կյանքն ավելի հեշտ եւ անվտանգ դարձնելու համար, այս կերպ գովազդել էր իր նոր արտադրանքը՝ անվտանգության տարբեր նկատառումներով գործածելի հատուկ ապակիները: Կարծում եմ, որ նման գովազդի կողքով անտարբեր անցնելը անհնար է… Չնայած որ մենք անվտանգության ապակիներ արտադրող ընկերություն կարծես թե չունենք, այս մտահաղացումը կարելի է օգտագործել մի շարք այլ ապրանքների եւ ծառայությունների գովազդային արշավներում՝ ոչ պակաս էֆեկտիվությամբ:

creative-billboard23

Ներկեր արտադրող այս ընկերության գովազդը դժվար թե աննկատ լինի: Այն թե՛ մասշտաբային է, թե՛ հիշվող, թե՛ օրիգինալ: Եվ, իհարկե, միանգամից ներկայացնում է արտադրանքի որակը՝ տարբեր եղանակներին պահպանելով ներկի գույնը եւ անթերիությունը: Սակայն նմանատիպ գովազդները նախընտրելի են մեծ քաղաքներում: Երեւանի նման փոքր քաղաքում այս գովազդը չհիմնավորված թանկ կլինի ցանկացած ընկերության համար: Բացի այդ էլ նման մեծության եւ հաջող դիրքի տարածք գտնելը նույնպես խնդիր կլինի:

46df729209fc67e419227d42898afc9b

Գարեջուր արտադրող ընկերություններին կարելի է ամենաստեղծագործ ընկերություններն անվանել, քանի որ մինչ այսօր տեսածս ամենահետաքրքիր արշավների բավականին մեծ մասը հենց այս ընկերությունների մտահաղացումներն են: Եվ, բավականին հաջողված: Ընդամենը մեկ քայլով ընկերությունը ոչ միայն ապահովում է իր արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն, այլեւ առանց մի դրամ ծախսելու տարածում ընկերության արտադրանքը սոցիալական ցանցերում՝ օգտատերերի նկարների միջոցով:

dental_implant

Ատամնաբույժներ եւ գովազդ: Իմ կարծիքով, սովորաբար ամենատափակ եւ անիմաստ տեղեկատվությամբ լի գովազդները հենց այս կատեգորիային են պատկանում: Բացառությամբ այս մեկի: Ցավոք սրտի, մեր իրականությունում ավելի հաճախ տեսնում ենք հեռուստատեսային գովազդներ, որոնց հագեցած են տարբեր սարքավորումների մասին տեղեկություններով, որոնք ոչ մասնագետ մարդուն (այսինքն՝ ատամնաբույժի հաճախորդին, ում համար էլ հենց նախատեսված են այդ գովազդները) բացարձակ ոչինչ չեն ասում: 

Միասին պայքարենք մեր իրավունքների համար

1 մեկնաբանություն

Սա հոդված չէ: Սա առաջարկ է:

Շատերս խնդիրներ ունեցել ենք բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական հաստատությունների հետ: Ընդ որում` դա կարող է լինել ոչ պատշաճ սպասարկումը (չեն բացատրել ինչ գործարք եք կնքում և ինչ պայմաններով, ինչ վտանգներ կան և այլն), սխալմունքները (գումար են ելքագրել հաշվից, երբ Դուք գործարք չեք արել կամ բանկոմատից օգտվելիս գումար չեք ստացել, սակայն հաշվից ելքագրել են կամ չեն փոխհատուցել ապահովագրական գումարները և այլն), տարօրինակ պահանջները և այլն: 

Մի խուսափեք բարձրաձայնել խնդիրները: Գրեք այս գրառման  քոմենթներում  կամ consumerinfo@cba.am հասցեին կամ մուտքագրեք Ձեր խնդիրը օնլայն:

Էժան և մատչելի սեպտեմբերի 1: Մաս 2

Թողնել մեկնաբանություն

Նախորդ հոդվածում անդրադարձել եմ նոր ուսումնական տարին սկսելիս կատարվող մեծ ծախսերին և դրանցից խուսափելու հնարավոր միջոցներին: Այս հոդվածում կշարունակեմ այդ խորհուրդները:

  • Սպասեք: Շատ դեպքերում օգոստոսյան խուճապը դադարելուց հետո խանութներում սեպտեմբերին մեծ զեղչե
    ր են լինում` ավելորդ գրենական պիտույքներից ազատվելու համար: Սպասեք և օգտվեք այդ զեղչերից, նամանավանդ, որ մինչև սեպտեմբերի 10-ը Ձեր երեխան նույնիսկ մեկ տետր ու գրիչ չի հասցնի ավարտել:
  • Ասեք Ձեր երեխային, որ ցանկացած իր, որ դուրս է աշակերտական անհրաժեշտ պարագաների ցանկից, վճարվելու է երեխայի անձնական խնայողություններից: Կամ դրեք սահմանափակում. անցյալ ուսումնական տարին լավ ավարտելու կապակցությամբ միայն մեկ լրացուցիչ իր և վերջ: Մի´ գնեք այն ամենը, ինչը Ձեր երեխայի պահի քմահաճույքն է:
  • Օգտագործեք մեծ երեխաների գրքերը կամ գրիչները, որ մնացել են նախորդ տարվանից: Հատկապես եթե երեխաների մեջ տարբերությունը մեկ-երկու տարի է, ապա դասագրքերը, աշխատանքային տետրերը, քարտեզները և այլ լավ պահպանված/չօգտագործված իրերը խնայողության լավ միջոց են:
  • Ձեռք բերեք տետրեր, որոնք … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Հեռուստատեսություն?…

Թողնել մեկնաբանություն

Այսօր ժամը 16.50 պատահաբար միացնելով հայկական հեռուստաալիքներից մեկը տեսա… գովազդ… Իհարկե, գովազդը զարմանալի չէր, որովհետև հայկական հեռուսաալիքների եթերում հիմնականում գովազդ է, իսկ դադարներին հեռուստանովելներ են ցուցադրում… Զարմանալի էր այն, ինչ գովազդում էին…

Ընդհանրապես օրենսդրությամբ ալգելվում է ցերեկային ժամերին, այսինքն` մինչև 22.00-ն հեռուստատեսությամբ գովազդել ալկոհոլային խմիչքներ, գիշերային ակումբներ, խաղատներ, իսկ ծխախոտ գովազդելը ընդհանրապես արգելվում է:

Իսկ ցերեկվա այդ ժամին, երբ մեծ թվով երեխաներ են հեռուստացույց դիտում, գովազդվում էր ինչ-որ գիշերային ակումբ շատ պատկերավոր կադրերով…

Խոսքեր չունեմ… Հեռուստատեսությունը շահում է` գովազդային դադարների համար փող պահանջելով, բայց մենք պարտավոր չենք այդ դադարները դադարեցնելու համար փող վճարել: Առավել ևս, որ մնացած ժամերին Ավել

Գովազդում օգտագործվող հնարքները 2

Թողնել մեկնաբանություն

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Այնուամենայնիվ գովազդում միայն էմոցիաները քիչ են, եթե գովազդվող ապրանքը ավելի լուրջ բնույթի է` նախատեսված հասուն մարդկանց համար: Անհրաժեշտ են ասվածի ապացույցներ լաբորատորիաներում անցկացված հետազոտությունների տեսքով կամ օգտագործման արդյունքը ցուցադրելով, ինչպես անում են լվացքի փոշիների, կենցաղային այլ պարագաների դեպքում: Համոզիչ պետք է լինեն նաև տների, մեքենաների և ընդհանրապես անշարժ, թանկարժեք գույքի գովազդները: Սակայն այս ամենը բավական չէ, հատկապես եթե Ավել

Գովազդում օգտագործվող հնարքները

Թողնել մեկնաբանություն

Գովազդում օգտագործվող հնարքները շատ-շատ են, բայց դրանց հիմնական նպատակը մարդու նկատմամբ հոգեկան գրոհն է: Եվ մեր միակ զենքը հեռուստացույցն անջատելն է: Նմանատիպ բազում հիպնոտիկ հնարքներից մեկն էլ թռիչքի զգացողությունն է: Տասնյակ հոլովակներում այդ հնարքը ստանում են բարձրացող վերելակի, օդ ելնող ինքնաթիռի կամ պարզապես թռիչքի ձևով: Ասվածի տիպիկ օրինակ են «Bonaqua¦ ապրանքանիշի գովազդները: Հաճախ օգտագործվում են նաև պրովոկացիոն հարցեր, կադրեր կամ կերպարներ, ինչպես, օրինակ, մերկ մարմին Ավել

Older Entries