Շնորհակալության մասին

Մեկնաբանություններ (2)

Շատերս ենք գովասանք կամ «շնորհակալություն» ակնկալում ինչ-որ գործ անելուց, ինչ-որ մեկին օգնելուց հետո: Եվ եթե ստանում ենք, մեզ բավարարված, գնահատված և լավ ենք զգում: Իսկ հակառակ դեպքու՞մ…

Հաճա՞խ ենք շնորհակալություն հայտնում մեր շրջապատի մարդկանց: Հաճա՞խ ենք ցույց տալիս, որ տեսնում և գնահատում ենք դիմացինի արարքը: Համոզված եմ, որ ոչ:  Բոլորն էլ սպասում են «շնորհակալության» այնքան, որքան և մենք:

Առօրյայում տղամարդիկ զիջում են իրենց տեղը տրանսպորտում, բացում են մեր փոխարեն դուռը և այլն: Եվ չնայած շատերը ընդունում են, որ դա «այդպես էլ պետք է լիներ», երախտագիտությունը երբեք էլ ավելորդ չէ:

Առօրյայում կանայք զբաղվում են տան գործերով, ճաշ են եփում, խնամում են երեխաներին և այլն: Եվ չնայած շատերը ընդունում են, որ դա «այդպես էլ պետք է լիներ», երախտագիտությունը երբեք էլ ավելորդ չէ:

Առհասարակ չնայած կարծրատիպերին, մշակութային առանձնահատկություններին, անձի մտածելակերպին, ոչինչ այս կյանքում «այդպես էլ չպետք է լիներ»: Մի՛ մոռացեք շնորհակալություն հայտնել, որպեսզի նույն երախտագիտությամբ էլ Ձեզ վերաբերվեն:

Հ.Գ. Շնորհակալություն ընթերցելու համար 😉 

Ծնողները և երեխայի խանդը

Մեկնաբանություններ (2)

Այս թեմայի տակ ուզում եմ անդրադառնալ հաճախ հանդիպող մի երևույթի, որի պատճառը միշտ ծնողի սխալ վերաբերմունքն է և երեխային փոքրի տեղ դնելով ոչինչ չբացատրելը: Երբ ընտանիքում ծնվում է նոր բալիկ, և եթե այդ բալիկը սպասված տղա բալիկ է, ապա շատ հաճախ ծնողների ուշադրությունը 180 աստիճանով շրջվում է դեպի նա: Շատ դեպքերում նրանք մոռանում են, որ 3-4 տարեկան ՓՈՔՐ աղջիկ ունեն…
Արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ երեխան փորձում է վնասել իր փոքր քրոջը կամ եղբորը (երբեմն դա նրան հաջողվում է), մեկուսանում է, խուսափում ծնողներից, վատանում է նաև վարքը դրսում, դառնում է ագրեսիվ և կռվարար և այլն:
Առաջին հերթին, հարգելի ծնողներ, մի մոռացեք, որ անկախ ընտանիքում տեղի ունեցող հաճելի փոփոխությունների, ձեր մի քանի տարով մեծ երեխան դեռ շարունակում է մնալ ՓՈՔՐ: Բացի այդ վերաբերմունքի նման փոփոխությունը Ավել

Ժեստերի լեզուն: Մաս 2

Մեկնաբանություններ (13)

  • Եթե տղամարդը (այս ժեստը հատուկ է նաև կանանց) ձեռքով շփում է ականջը կամ քիթը (եթե ալերգիա կամ քոր չունի), ապա սկսեք կասկածել: Երբ մարդը ստում է, արագանում է արյան շրջանառությունը, որի հետևանքով արյան ավելի մեծ քանակություն է մղվում դեպի երեսը: Երբ երեսը արյան  հոսքից տաքանում է, առաջանում է ականջը կամ քիթը շփելու/քորելու ռեֆլեքս:
  • Եթե տղամարդը լպստում է շրթունքները: Ընդհանրապես սա նշանակում է, որ մարդը քաղցած է: Իսկ եթե նա այդ ժեստը անում է նայելով ձեզ, ուրեմն «նրա ախորժակը գրգռում եք դուք»:
  • Եթե տղամարդը ձեռքով Ավել

Ժեստերի լեզուն: Մաս 1

Մեկնաբանություններ (11)

Հոդվածում անդրադարձել եմ տղամարդկանց ժեստերին:

  • Եթե տղամարդը նստած է ոտքերի թաթերը դեպի ներս: Սա նշանակում է, որ նա իրեն փոքր-ինչ անվստահ է զգում: Օրինակ` եթե տղամարդը նման ձևով նստում է Ձեզ մոտիկ, ապա ուզում է ծանոթանալ, սակայն կասկածում է, որ կմերժեք:
  • Եթե խոսելիս ակտիվ օգտագործում է ձեռքերը: Նման տղամարդիկ շատ լավ զրուցակից են, իսկ որպես զուգընկեր շատ Ավել