Բանի մասին…

Մեկնաբանություններ (9)

Մի քանի տարի առաջ պատահաբար մի հոդված կարդացի: Անկեղծ ասած` չնայած հոդվածը պահպանել եմ, հեղինակի անունը չի պահպանվել: Այնպես որ ուղղակի նախօրոք նշում եմ, որ հեղինակը, ցավոք, ես չեմ:

Ա~խ, այդ բանը…

Բանը հայոց լեզվի այլ բառերի փոխարեն:

Հարգելի´ բաներ,

ինչպես բան արեցիք մեր հարս ու փեսին, ես ել եմ միանում ձեր բանին: Ես` որպես փեսայի բան, հասկանում եմ, որ պետք է և պարտավոր եմ հետևել հարսի ու փեսայի բանին:

Հարս ջան, այժմ բանս ուղղում եմ քեզ:  Դու այսօրվանից համարվում ես փեսայի բանի կեսը: Լավ իմացիր, որ այսօրվանից նա միշտ քեզ լավ բան է անելու: Եվ դու էլ միշտ պետք է նրան բան տաս: Ես էլ, որպես քավոր, պարտավորվում եմ անհրաժեշտության դեպքում բան անեմ, բայց լավ իմացեք, որ միշտ չեմ կարող իմ բանը խոթել ձեր բանի մեջ: Կեսրարիդ բանը ամեն Ավել

Advertisements

Գժված ծնողները

Մեկնաբանություններ (2)

Այս հոդվածը ինչ-որ տեղ «Այն մասին, թե ինչով են տարբերվում հայերը» հոդվածի շարունակությունն է: Հոդվածի վերնագիրը մի հեռուստատեսային հաղորդման անվանում է, որ ցուցադրվում է MTV ալիքով (parental control, Бешеные предки): Առաջին անգամ այն դիտելուց հետո մի կես ժամ ուշքի չէի գալիս… Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ դա շոու չէ, այլ ինչ-որ իրական պատմությունների շարան…
Հաղորդման իմաստը հետևյալն է: Ծնողները դեմ են իրենց զավակի ընկերուհու/ընկերոջ ընտրությանը (ավելի ճիշտ` boyfriend-ին կամ girlfriend-ին, այսուհետ` bf և gf): Նրանք իրենց հայեցողությամբ ընտրում են երկու թեկնածու, որոնց հետ պիտի հանդիպի իրենց տղան կամ աղջիկը: Իսկ bf կամ gf ծնողների հետ միասին պետք է դիտեն ժամադրությունները, որոնք նկարահանվում են: Հաղորդման վերջում «գլխավոր հերոսը» պետք է ընտրություն կատարի իր bf/gf և ծնողների առաջարկած թեկնածուների միջև:
Անկեղծ ասած` շոուն, որպես այդպիսին, անհեթեթ է: Բայց ավելի անհեթեթ է Ավել

Անհաջող գովազդի հաջող օրինակներ

1 մեկնաբանություն

Ի տարբերություն եվրոպական կամ ամերիկյան հոլովակների` հայկական գովազդների մեծ մասն աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, ցածր որակով, եթե հաշվի չառնենք հաճախ սխալ ընտրված, այս կամ այն տեղից գողացված երաժշտությունը, կարգախոսը, սցենարը, պատկերները ևն: Քաղաքով զբոսնելիս վերջերս երկու շատ հետաքրքիր գովազդային ցուցանակներ նկատեցի: Առաջին ցուցանակի վրա գրված էր. «խանութ նորմալ Ավել