Մտքեր կարդալու մասին

Մեկնաբանություններ (3)

Երբեմն մեծ ցանկություն եմ ունենում մարդկանց մտքերը կարդալու…. Երբեմն կոնկրետ մարդկանց…

Իհարկե, կան ժեստեր, կա միմիկա, կան խոսքեր… Բայց մտքերը միշտ էլ կարելի է թաքցնել…

Միշտ ցանկացել եմ մեկ օրով տելեպատ լինել` մտքեր կարդալու հնարավորություն ունենամ: Մտածում եմ, որ կաշխատեմ այդ օրվա ընթացքում տեսնել բոլոր այն մարդկանց, ում կարծիքը ու մտքերը կարևորում եմ: Սպասում եմ, որ գուցե որոշ մարդկանցից հիասթափվեմ` լսելով (իմանալով), թե ինչ են մտածում… Մյուսներից սկսեմ զգուշանալ…

Բայց ամեն դեպքում չեմ վախենում Ավել

Advertisements

Ժեստերի լեզուն: Աչքեր և հայացք:

Մեկնաբանություններ (4)

Որոշեցի գրել աչքերի և հայացքի միջոցով «մարդուն կարդալու» տարբերակների մասին: Թերևս սրանք ավելի բարդ է կիրառել, եթե փորձ չունես կամ մասնագետ չես, բայց ժամանակի ընթացքում շատ հաճախ պետք է գալիս…

Բացակայող հայացք — լինում է այն պահերին, երբ մարդը կենտրոնացած մտածում է:

Հայացքը սահում է շրջակա առարկաների վրայով, ապա ուղղվում դեպի առաստաղ — զրույցի նկատմամբ հետաքրքրության անկում:

Համառ հայացք ուղիղ աչքերի մեջ, երբ նայողի բիբերը փոքրացած են — վերադաս լինելու ցանկություն, սակայն ավելի հաճախ նշանակում է Ավել

Ես, բլոգս և 2010-ը

Մեկնաբանություններ (3)

Թվաբանություն
Boeing 747-400 ինքնաթիռը կարող է տեղավորել 416 ուղևոր: 2010-ին իմ բլոգ այցելել են ընդհանուր առմամբ 6700 անգամ (հաշվի առնելով, որ բլոգը սկսել եմ հոկտեմբերի 20-ից` վատ չէ…): Այսինքն` 16 լիքը Boeing 747 😉
Ձեր ուշադրությանն եմ ներկայացրել 48 նոր հոդված, այսինքն` 1 հոդված յուրաքանչյուր 1.5 օրը:
«Ժեստերի լեզուն: Մաս 1» հոդվածը արժանացել է ամենամեծ ուշադրությանը: Իսկ ամենաշատ այցելությունների քանակը մեկ օրվա ընթացքում կազմել է 349 /դեկտեմբերի 10-ին/:

Որտեղի°ց…
Անցյալ տարվա ընթացքում այն կայքերը, որտեղից ամենաշատն են այցելել իմ բլոգը դարձել են facebook.com, armenix.com, arsstyle.wordpress.com, WordPress Dashboard և geer.am:
Իմ բլոգը գտել են` ինտերնետում փնտրելով ստատուսներ, ՍՏԱՏՈՒՍՆԵՐ, շարադրություն, exanak@ hayastanum և odnoklassniki: Հետո էլ ասում են, թե հայերը այլ բաներ են ման գալիս, ստատուսներ ման չեն գալիս…

2010-ի ամենակարդացվող հոդվածները /ընդհանուր ցուցանիշներով/.
Ժեստերի լեզուն: Մաս 1 /237 դիտում, 3 մեկնաբանություն, 5+8 like/
Odnoklassniki-ի ստատուսներ /1221 դիտում, 6 մեկնաբանություն, 2+27 like/
Ի°նչ են փնտրում հայերն ինտերնետում /377 դիտում, 5 մեկնաբանություն, 3+7 like/
10 փաստ երազների մասին /188 դիտում, 0 մեկնաբանություն, 1+7 like/
Կնոջ մարմնի ամենագայթակղիչ մասը… /163 դիտում, 4 մեկնաբանություն, 1 like/

Ժեստերի լեզուն: Մաս 2 /159 դիտում, 9 մեկնաբանություն, 4+7 like/
Ինչն է նյարդայնացնում տղամարդկանց… կանանց մեջ /143 դիտում, 7 մեկնաբանություն, 8 like/
Կցանկանայի հատուկ առանձնացնել նաև Ինքնասպանության առավելությունները հոդվածը, որ դիտել էին 108 անգամ, կատարել 6 մեկնաբանություն և հավանել էին 3+10 անգամ:

Շնորհակալություն WordPress.com կայքին տրամադրված հաշվետվության համար:

Ժեստերի լեզուն: Մաս 3

Թողնել մեկնաբանություն

Այս անգամ որոշեցի գրել բոլոր մարդկանց և, ինչու չէ, կանաց բնորոշ ժեստերի մասին:

Եթե մարդկանց խմբում կա համաձայնություն, ապա խմբի անդամները կրկնում են միմյանց ժեստերը: Ընդ որում` եթե խմբում կա տարաձայնություն որևէ հարցի շուրջ, ապա խմբի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն կրկնում է խմբի այն անդամների ժեստերը, ում հետ համաձայն է: Եթե խմբում բոլորը փորձում են կրկնել որևէ մեկի ժեստերը, ապա նա, ամենայն հավանականությամբ, խմբի լիդերն է կամ նրա կարծիքը խմբի համար որոշիչ է:

Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և Ավել

Ժեստերի լեզուն: Մաս 2

Մեկնաբանություններ (13)

  • Եթե տղամարդը (այս ժեստը հատուկ է նաև կանանց) ձեռքով շփում է ականջը կամ քիթը (եթե ալերգիա կամ քոր չունի), ապա սկսեք կասկածել: Երբ մարդը ստում է, արագանում է արյան շրջանառությունը, որի հետևանքով արյան ավելի մեծ քանակություն է մղվում դեպի երեսը: Երբ երեսը արյան  հոսքից տաքանում է, առաջանում է ականջը կամ քիթը շփելու/քորելու ռեֆլեքս:
  • Եթե տղամարդը լպստում է շրթունքները: Ընդհանրապես սա նշանակում է, որ մարդը քաղցած է: Իսկ եթե նա այդ ժեստը անում է նայելով ձեզ, ուրեմն «նրա ախորժակը գրգռում եք դուք»:
  • Եթե տղամարդը ձեռքով Ավել

Ժեստերի լեզուն: Մաս 1

Մեկնաբանություններ (11)

Հոդվածում անդրադարձել եմ տղամարդկանց ժեստերին:

  • Եթե տղամարդը նստած է ոտքերի թաթերը դեպի ներս: Սա նշանակում է, որ նա իրեն փոքր-ինչ անվստահ է զգում: Օրինակ` եթե տղամարդը նման ձևով նստում է Ձեզ մոտիկ, ապա ուզում է ծանոթանալ, սակայն կասկածում է, որ կմերժեք:
  • Եթե խոսելիս ակտիվ օգտագործում է ձեռքերը: Նման տղամարդիկ շատ լավ զրուցակից են, իսկ որպես զուգընկեր շատ Ավել