Իրականում տարին կամ համաստեղությունը կապ չունի: Կարևոր է խնայողությունների մասին մտածել տարվա հենց սկզբից:  Առհասարակ ԽՆԱՅԵԼ նշանակում է կրճատել ոչ խելամիտ ծախսերը` հօգուտ ապագա խելամիտ ծախսերի (ոչ թե սովամահ լինել iPhone գնելու համար): Ճիշտ և գրագետ խնայելը, ինչքան էլ որ զարմանալի լինի, շատերի մոտ չի ստացվում: Հաճախ կա գիտելիքներ և ի սովորելու ցանկության պակաս: Փորձենք այդ բացը լրացնել արագ և մատչելի մի քանի խորհուրդների օգնությամբ:

1. Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել, պետք է գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում: Ինչքան եք վաստակում և ինչքան եք մտադիր խնայել յուրաքանչյուր վարձատրությունից (սովորաբար աշխատավարձից): Մարդիկ ավելի հաճախ մտովի նվազեցնում են իրենց ծախսերը: Երբեմն նաև այս պահին կատարում են ոչ հրատապ կամ ոչ անհրաժեշտ ծախսումներ` ապագայում ավելի շատ խնայելու ինքնախոստումով, որը, սակայն, մոռանում են:

2. Կախեք/անջատեք հեռախոսը: Խոսքը ոչ միայն անիմաստ երկար խոսակցությունների մասին է, այլև մի քանի հեռախոս ունենալու: Եթե առանձնապես կարիք չկա մի քանի հեռախոս պահելու, ապա կրճատեք դրանց քանակը: Խնայողությունների լավ տարբերակ է նաև կաբելային հեռուստաալիքների թվի կրճատումը, քանի որ, համոզված եմ, որ ցանկացածս դիտում ենք առավելագույնը 20-25 ալիք:

3. Գնահատեք իսկական կարիքները: Օրինակ, եթե ունեք Ավել