Ինտերնետը ոչինչ չփչացրեց…

Թողնել մեկնաբանություն

ինտերնետի_ազդեցություն«Տեսողությունը փչացնում է», «ողնաշարի հետ խնդիրներ», «բթացնում է», «գիրք չեն կարդում մարդիկ»… այս արտահայտությունները այնքան են ասվել, որ դրանք մեկ անգամ եւս կրկնելը այլեւս ոչ մի ազդեցություն չի ունենում, ինչպես ծխող մարդու համար «ծխելը վնասակար է առողջությանը» արտահայտությունը:

Իրականում ինտերնետի ազդեցությունը ուղիղ համեմատական է նրան, թե ինչպես ենք մենք օգտվում ցանցից: Թերեւս ես կարող եմ մեծ համեմատական գիծ տանել իմ կյանքի օրինակով՝ մինչեւ ինտերնետը եւ հետո: Սկսել եմ ինտերնետից նորմալ օգտվել այն տարիներին, երբ ֆեյսբուքը դեռ գոյություն չուներ, էլ չեմ ասում օդնօկլասսնիկի մասին: Կային բառարաններ, հանրագիտարաններ, որոնցից օգտվելը քեզնից մի քանի անգամ քիչ ժամանակ էր պահանջում, քան մեր «մանկության հին սովետական կանաչ հանրագիտարանները»: Ամեն հարցի շուրջ կար բազմակողմանի, չխմբագրված տեղեկատվություն:

Ինտերնետի օգնությամբ ես առաջին անգամ հասկացա, թե ինչքան հետաքրքիր են ֆիզիկան, քիմիան (չնայած որ դպրոցում սիրելի առարկաների ցուցակում դրանք ինձ համար վերջին տեղերում էին), հասկացա, որ աշխարհագրությունը եւ քարտեզագիտությունը կարելի է սովորել ավելի հետաքրքիր ձեւով (3D քարտեզներ): Համաշխարհային պատմությունը դարձավ ավելի պատկերավոր եւ հետաքրքիր, քանի որ բազմաթիվ պատմական դեմքեր կենդանացան՝ իրենց հագուստով, ապրելու միջավայրով, դարաշրջանով…

Ինտերնետի օգնությամբ սովորեցի… իմ մասնագիտությունը: Եթե չլիներ այն տեղեկատվությունը, որ տրամադրում էին միջազգային համալսարանները բաց դասախոսությունների տեսքով, ապա մասնագիտական շատ հարցրեր մինչ այսօր էլ ինձ համար բաց կմնային:

Ինտերնետի օգնությամբ գտա նոր հեղինակների եւ… ինտերնետի օգնությամբ գնեցի նրանց գրքերը, որոնք այժմ դրված են իմ գրասեղանին: Ինտերնետը իմ մեջ չկոտրեց ընթերցելու նկատմամբ սերը, չփչացրեց տեսողությունս (մինչ այդ գրքերն էին դա արել), չսահմանափակեց ընկերներիս հետ ոչ վիրտուալ շփումը եւ այլն…

Ինտերնետը ինձ հնարավորություններ տվեց: Առաջարկեց դատարկաբանել սոցիալական ցանցերում եւ ֆորումներում կամ սովորել լեզուներ, սպանել ժամանակը՝ անիմաստ աստղիկների մասին անիմաստ նորություններ կարդալով կամ ընթերցել համաշխարհային գրականության հատորներ, որ հայերեն չեն թարգմանվել եւ Հայաստանում չեն էլ վաճառվում, առաջարկեց խաղալ խաղեր՝ տափակ կամ տրամաբանական: Իսկ թե առաջարկներից ո՛ր մեկը ընդունեցի, արդեն իմ՝ անհատիս խնդիրն է: Եթե ուզում էի նստեի բլոտ խաղալու, բլոտ խաղացի ինտերնետով, եթե ուզում էի ֆիլմեր դիտել կամ երաժշտություն լսել, ինտերնետը տվեց այդ հնարավորությունը, եթե ուզում էի գիրք կարդալ, ինտերնետը ինձ չխանգարեց, եթե ուզում էի դաս անել, ինտերնետը ինձ չխանգարեց… Ծխող մարդուն իրենից բացի ոչ ոք չի կարող օգնել թողնել ծխելը, եթե ինքն անձամբ չի ուզում:

Ինտերնետը դարձավ մեծ խոշորացույց. բազմապատկեց թե՛ լավը, թե՛ վատը… ծուլությունը եւ աշխատասիրությունը, շփվելու եւ չշփվելու ցանկությունը… Եկեք ինքներս մեզ խոստովանենք, որ ինտերնետը ոչինչ չփչացրեց… այն միայն մատնացույց արեց այն, ինչ արդեն փչացել էր:

Advertisements

Google Map: Ամենատարօրինակ և զարմանալի վայրերը

Մեկնաբանություններ (2)

Որոշեցի գրել մի շարք հետաքրքիր, զարմանալի և անբացատրելի վայրերի մասին, որոնք կարելի է գտնել google.map-ի օգնությամբ:

1. Մեծ ճագար Պրատա Նևոսում, Իտալիա

Կոորդինատները գուգլի քարտեզում (Google Earth coordinates)` 44.244273, 7.769737

2. Տարօրինակ հնգաթև աստղ շրջանագծի մեջ ԱՄՆ Նևադա նահանգում (միստիկայի սիրահարներին մտածելու տեղիք կտա)

Կոորդինատները` 37.401437, -116.86773

3. Կոկա Կոլայի լոգոն … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

2011 վատագույն աստղիկները

Մեկնաբանություններ (2)

Շատ ուրախ եմ, որ վերջապես ամպագոռգոռ Հայօսկար, Արմօսկար ու մնացած վեհ մրցանակաբաշխությունների կողքին ստեղծվեց ավելի ռեալիստական և կարևոր մի մրցանակաբաշխություն…

Տարվա վատագույն…

Դիտեք առանց մեկնաբանությունների:

Շնորհավոր, Արման ջան ;)

Մեկնաբանություններ (5)

Շնորհավորում եմ Արման Այվազյանին Microsoft Armenia ընկերության և World Vision միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպած «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգները և անվտանգ օգտագործումն իմ աչքերով» մրցույթում ԳԼԽԱՎՈՐ մրցանակը շահելու կապակցությամբ:
Իմիջիայլոց, բոլորիս շնորհավորում եմ անվտանգ ինտերնետի միջազգային օրվա կապակցությամբ:

Քեզ լիքը-լիքը նոր հաղթանակներ, Արման ջան: Ես հպարտանում եմ, որ դու իմ եղբայրն ես:

P.S. Ասում ես` նվերը չես կիսու°մ:

Սոցիալական ցանցերի վտանգները դեռահասների համար

Մեկնաբանություններ (6)

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը ազդում են դեռահասների վարքի վրա: Մասնավորապես սոց. ցանցերից օգտվող դեռահասները ավելի հաճախ են առողջության համար վտանգ պարունակող պահվածք դրսևորում, ինչպես օրինակ ծխելը, խմելը, սեռական ակտիվությունը և այլն:
Այն դեռահասները, ովքեր օրական երեք ժամ և ավելի են անցկացնում սոց. ցանցերում, 40% ավելի հավանական է, որ փորձեն ծխել, 43%-ով ավելի հավանական է, որ Ավել