Իմ անձնական դժոխք

1 մեկնաբանություն

Դժոխքի ու դրախտի մասին լեգենդները դարերի պատմություն ունեն: Տարբեր ազգերի մոտ պատկերացումները տարբեր են: Բայց ավելի հաճախ և ավելի ընդունված է դրախտը պատկերացնել մեծ կանաչ այգի` բազմաթիվ կենդանիներով, թռչուններով և երջանիկ ու ներդաշնակ հրեշտակներով: Իսկ դժոխքը ընդունում ենք որպես մութ և սարսափելի տեղ, ուր կրակներ են վառվում, մարդկանց տանջում են, վառում և այլն….

Իսկ երբևէ մտածե°լ եք, որ եթե նույնիսկ գոյություն ունենան դժոխք և դրախտ, ապա դրանք շատ տարբեր կլինեն տարբեր մարդկանց համար:

Դրախտի իմաստը մարդու համար իդեալական հաճելի միջավայրի գոյությունն է: Բնական է, որ ինչ-որ մեկի համար դա ծովափն է, իսկ ինչ-որ մեկի համար` այն տունը, որտեղ անցել է նրա մանկությունը: Մարդիկ էլ կան, որ ոչ թե Ավել

Advertisements

Փլեյբոյի տարի 2011

Մեկնաբանություններ (3)

Շուտով կսկսվի 2011 թվականը… նապաստակի կամ ճագարի տարի… այն էլ` սպիտակ…
Ինչպես ասում են` փլեյբոյի տարին լինելու է ամեն ինչով առատ տարի: Նախ և առաջ այն իհարկե լինելու է սիրառատ: Բոլոր հին ու նոր զույգերը կրկին կսիրահարվեն իրենց ընտրյալներին, բաժանված և կռված զույգերը այս տարի կհաշտվեն: Շատերը կամուսնանան, հատկապես նոյեմբերի 11-ին 😉
Տարին կլինի նաև փողառատ: Հետաքրքիր անակնկալներ են սպասվում բոլոր համաստեղությունների տակ ծնված մարդկանց, նաև դեռ չծնված փոքրիկ մարդկանց: Նրանց համար ակնհայտորեն տարին փողառատ կլինի: Կաշխատեն իրենց կյանքի առաջին խոշոր գումարը. ծննդյան նպաստը, որը, իհարկե, կտրվի մայրիկին մինչև երեխայի տասնութ տարին լրանալը:
Տարին կլինի արկածառատ: Քանի որ փլեյբոյն իր բնույթով արկածախնդիր է, ապա, բնական է, որ տարին նույնպես արկածներով կանցնի, ընդ որում` շատ հաճելի արկածներով:
Անկասկած` տարին առատ կլինի նաև Ավել