Ուսումը ԲՈւՀ-ով չի ավարտվում

Թողնել մեկնաբանություն


social-learning_smallՎերջերս իմ ընկերներից մեկը ասաց. «Ուզում եմ ինչ-որ ստեղծագործական բան սովորեմ… երևի կավագործություն, բայց մտածում եմ կողքից կասեն գիժ ա՝ համալսարանն ավարտել ա, բանկում ա աշխատում, 30-ն անց ու ամուսնացած չի: Ի՞նչ կավագործություն, դրա տեղը ամուսնացի»

Այդ պահին ծիծաղեցինք, բայց հետո սկսեցի մտածել խնդրի շուրջ: Հայաստանում մարդիկ սովորել ասելով պատկերացնում են դպրոցն ու ԲՈւՀ-ը, իսկ հետո պետք է ամուսնանալ, ընտանիք կազմել և աշխատել: Եվ վերջ: Այդքանով ավարտվում է անձի զարգացումը:

Բայց անձի զարգացումը կարևոր է, իսկ այն ապահովելու համար  պետք է սովորել: Իրականում պարտադիր չէ ամբողջ կյանքն անցկացնել դպրոցական նստարանին կամ ԲՈւՀ-ի լսարանում, որպեսզի մեզ կոչենք ողջ կյանքի ընթացքում սովորող: Ցկյանս ուսումնառությունը շարունակական է, կամավոր, ինքնամոտիվացված: Այն չի պարտադրում վայր կամ դասացուցակ: Ցկյանս ուսումնառությունը կարող է տարբեր լինել: Կարող ենք գիրք կարդալ, ինտերնետում փնտրել հետաքրքիր հոդվածներ և ֆիլմեր: Բազմաթիվ կայքեր այսօր առաջարկում են օնլայն անվճար ուսուցում: Իհարկե, կրեդիտներ չենք ստանա այդ ծրագրերի համար, բայց կարող ենք սովորել մեզ համար հետաքրքիր և օգտակար բաներ:

Անգամ անծանոթ մարդու հետ զրուցելով մենք շատ բան կարող ենք սովորել, թեկուզ իր մասնագիտությունից: Օտար մասնագիտությունից մի փոքր մաս սովորելը նույնպես կարևոր է: Հոգեբանությունը, աստղագիտությունը, պատմությունը և շատ այլ գիտություններ այդ հնարավորությունը տալիս են: Ցանկացած նոր համակարգչային ծրագիր սովորելը ողջ կյանքի ընթացքում ուսման մաս է: Ֆեյսբուքով նույնպես կարող ենք սովորել՝ դիտելով մեր ընկերների և տարբեր էջերի միջոցով տարածվող տեղեկությունները, լուրերը, հետաքրքրաշարժ տեսանյութերը:

circular-learning-styles-visual

Հայաստանում թերևս քիչ կհանդիպես տնտեսագետի, որ նաև նկարում է, կամ իրավաբանի, որ երգում է, կամ բժշկի, որ նաև կավագործ է: Երևի Հայաստանում մարդիկ ինչ-որ նոր բան, հատկապես արհեստ սովորելը ընկալում են սոցիալական ցածր խավին բնորոշ երևույթ և խուսափում են դրանից: Իսկ իրականում նոր բան ցանկանում են սովորել հոգեպես հարուստ մարդիկ, ովքեր ինքնավստահ են, կայացած և միշտ «մի փոքր ժամանակ ունեն ինչ-որ լավ բան անելու համար»:

Նորից հիշեցի այն ընկերոջս. «Լավ, ենթադրենք սովորեցի կավագործություն: Մտածում եմ բա հետո՞: Հո Վերնիսաժում չեմ կանգնելու՞: Մեկ ա էլի բանկում եմ աշխատելու, բան չի փոխվի»:

Ողջ աշխարհում ինքնազարգացմամբ զբաղվող մարդիկ ավելի երջանիկ և բավարարված են իրենց կյանքում և միջինում ավելի շատ են վաստակում: 

Շատերը ասում են, որ ընտանիք կազմելուց հետո «նման բաների համար ժամանակ չի մնում»: Իրականում զույգերը/ամուսինները կարող են միասին սպորտով զբաղվել, նկարել, կավագործություն սովորել: Դա ոչ միայն հանգստացնում, լիցքաթափում է մարդուն, այլև մտերմացնում: Միգուցե նաև դա է պատճառը, որ ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեցող մարդիկ ավելի ամուր ընտանիքներ են կազմում: Իսկ եթե ընդհանուր հետաքրքրություններ չկան, կարելի է ստեղծել…

«Իսկ երեխաների հետ ավելի քիչ ժամանակ է մնում»… Իսկ ո՞վ է ասել, որ սովորել կարելի է միայն մենակ մնալով: Երեխայի հետ միասին կարելի է շատ բան սովորել: Երեխաների հետ միասին կարող է սովորել և զարգանալ նաև ծնողը:

Ցանկանում եմ ասել, որ ողջ կյանքի ընթացքում սովորելը կարող է լինել օգտակար, ոգեշնչող, ստեղծագործ, կիրառելի, հաճելի և բազմաթիվ այլ «լավ բաներով» օժտված: Մի խուսափե՛ք նոր ինֆորմացիայից, սովորեք այն տեղին և ճիշտ կիրառել: Ի վերջո կյանքը մեզ այդ հնարավորությունը տալիս է:

Ծնողների Էքսպերիմենտը… երեխաներ

Մեկնաբանություններ (3)

Վերջերս կարդացի մի պատմություն, որտեղ ասվում էր, որ կանադացի մի զույգ որոշել է ոչ ոքի չասել նորածին երեխայի սեռը` այդպիսով նրան դաստիարակելով ազատ և հասարակության կողմից ստեղծված ստերեոտիպներից անկախ…

Սեռը ոչ ոքի չասելը իրենից ենթադրում է, որ երեխայի հետ շփվող ոչ մի անձ չի իմանալու` իր դիմաց աղջիկ է, թե տղա: Այսինքն` փոքրիկը նույն հաջողությամբ կարող է հագնել թե´ վարդագույն փոռիկներով զգեստ, թե´ տղայի շորտեր, խաղալ «տղայական» կամ «աղջկական» համարվող խաղալիքներով և այլն:

Ծնողները բացատրում են, թե այս մեթոդով փորձում են զերծ պահել իրենց երեխային վարդագույն-կապույտ կարծրատիպերից: Հնարավորություն են տալիս ընտրել խաղալիքներ և հետաքրքրություններ` անկախ իր սեռին արհեստականորեն «կցված» ստանդարտներից, փորձում են զերծ մնալ երեխայի փոխարեն որոշումներ ընդունելուց և նրան իրենց կամ հասարակության կողմից ընդունելի համարվող որոշումները պարտադրելուց և այլն: Որպեսզի որևէ կերպ չմատնեն երեխայի սեռը, նրան անվանել են … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ