Ինչպես… ուսանողին հասցնել ինֆարկտի…

Մեկնաբանություններ (3)

Քանի որ Ինչպես դասախոսին հասցնել ինֆարկտի հոդվածը լայն արձագանք ունեցավ, որոշեցի համարժեք “չեզոքացնող” հոդված գրել: Շատ դասախոսներ և նաև մարդիկ վախեցած էին, որ գուցե ուսանողները լուրջ կընդունեն: Հենց այդ ուսանողներին դասավանդող անձանց համար հատուկ գրում եմ այս հոդվածը, որպեսզի անկանխատեսելի իրավիճակում համապատասխան հակահարված տան:

  1. Ամենաառաջին օրվանից սկսեք հաշվել օրերը մինչև քննությունները:
  2. Ամեն ինչ համեմատեք (կամ բացատրեք) ինչ-որ տափակ երևույթի հետ: Օրինակ` պոկեմոնների:
  3. Տուգանեք ուսանողներին 100 դրամով ամեն անգամ, երբ նրանք կխոսեն, իսկ կիսամյակի (տարվա) վերջում Ձեզ նոր հեռախոս (մեքենա) գնեք ու ասացեք, որ հավաքած փողի հաշվին եք ձեռք բերել:
  4. Դասախոսության ժամին սեմինար արեք, իսկ սեմինարի ժամին` դասախոսություն:
  5. Միացրեք որևէ լուրերի թողարկման ձայնագրություն և “մոռացեք”, որ միացրել եք:
  6. Օտար լեզվի ժամին խոսեք անհասկանալի, գոյություն չունեցող լեզվով, ընթացքում օգտագործելով հայտնի բառեր…
  7. Երբ ուսանողները ասում են “Կարո°ղ ենք դուրս գնալ” , զարմացած նայեք ու Ավել

Թե ինչու է պետք մասնակցել ընտրություններին

Թողնել մեկնաբանություն

Երբ առաջին անգամ պիտի մասնակցեի ընտրություններին, բոլոր ծանոթներս միաբերան պնդում էին, որ անիմաստ է, միևնույն է իմ քվեից ոչինչ կախված չէ և այդպես շարունակ:

Քանի որ առանձնապես քաղաքական նախընտրություններ չունեմ, ապա սկզբում մտածում էի, որ գուցե իսկապես գնալն իմաստ չունի: Բայց գնացի և քվեարկեցի:

Իսկ հետո հասկացա, որ իրականում խնդիրը քաղաքական նախընտրությունները չեն, ոչ էլ այն 5 կամ 10 րոպեն, որի ընթացքում շատերը ուղղակի 5 կամ 10 րոպե ավել պիտի հեռուստացույց դիտեին: Խնդիրը քո կարծիքն է և հավատը: Գուցե քչերն են հավատում, որ իրենց ձայնը ինչ-որ բան կփոխի, բայց արդյունքում այդ քչերը ավելանում և դառնում են բնակչության զգալի մաս: Իսկ հետո իզուր է բողոքելը, որ քվեաթերթիկները “լցնում են”: Գնայիք, քվեարկեիք և ամենաքիչը ուղղակի “կզբաղեցնեիք” ձեր քվեաթերթիկը: Մյուս կողմից էլ մարդիկ, փաստորեն, չեն կարևորում իրենց կարծիքը: Իզուր: Ունեցեք կարծիք և արտահայտեք այն:

Եթե դուք պահանջում եք Ավել

Կինը չի կարող մեքենա վարել

Մեկնաբանություններ (11)

Ասում են կանայք մեքենա վարելիս շպարվում են...

Իհարկե, հաշմանդամ կինը, ինչպես և հաշմանդամ տղամարդը մեքենա վարել, ամենայն հավանականությամբ, չեն կարող:

Բնականաբար, կան վատ վարորդներ, իսկ վատ վարորդ կարող են լինել թե´ կանայք, թե´ տղամարդիկ: Բայց ոչ բոլոր կանայք և ոչ էլ բոլոր տղամարդիկ: 

Գրեթե ամեն օր տարբեր մարդկանցից լսում եմ բողոքներ, որ տաքսիստները, տրանսպորտի վարորդները և երիտասարդները վատ են քշում, “վայրենավարի”, արագ նյարդայնանալով, առանց կանոնների և այլն… Իմիջիայլոց, նրանց 98%-ից ավելին տղամարդիկ են: Ավելին, վթարների գերակշիռ մասում, վարորդները տղամարդիկ են (սովորաբար վթարները լինում են կանոնների խախտման կամ մեքենան վատ վարելու պատճառով 🙂 )

Բացի այդ, եկեք չմոռանանք, որ այսօր Ավել

Բա մեր աղջիկը/տղան սրա°ն էր արժանի…

Թողնել մեկնաբանություն

Հաճախ, երբ լսում եմ այս արտահայտությունը, իմ մոտ հարց է առաջանում. Բա ու°մ էր արժանի:

Լավ, եթե չէիք հավանում այդ մարդուն, ուրեմն զրուցեիք Ձեր զավակի հետ, խորհուրդ տայիք: Եթե չեք զրուցել, ուրեմն հիմա նման բան ասելու իրավունք չունեք, որովհետև ՍՐԱՆ-ը Ձեր զավակի ընտրությունն է: Ավելին, ամենայն հավանականությամբ նրա սիրելի անձնավորությունը, և այդպես վարկաբեկել կամ ակնհայտ ցույց տալ վատ վերաբերմունք շատ սխալ է: Չեք համակրում, մի համակրեք, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը վատն է: Միգուցե Դու°ք եք ամեն ինչից մշտապես դժգոհ… Եթե նույնիսկ զրուցել եք կամ խորհուրդ եք տվել, նման արտահայտությունը Ձեր նկատմամբ հարգանք չի ավելացնի, հատկապես Ձեր իսկ զավակի կողմից: Նախ և առաջ Դուք պետք է հարգեք նրա ընտրությունը:

Միշտ չէ, որ զավակի համար արժեքները ամբողջությամբ նույնն են լինում, ինչ ծնողների համար: Եվ եթե Ձեր զավակի ընտրությունը չի համապատասխանում Ձեր արժեքային համակարգին, սխալ է միանգամից ենթադրել, որ դա Ձեր նկատմամբ հարգանքի պակաս է կամ, ավելի վատ, Ձեզ հակառակվելու փորձ: Պետք է հասկանալ և ընդունել: Անպայման չէ, որ ամեն օր զանգահարեք և Ավել

Սահմանափակ հնարավորություններով մարդիկ

Թողնել մեկնաբանություն

Միշտ ասելով սահմանափակ հնարավորություններով մարդ` մենք պատկերացնում ենք սայլակի վրա կամ ձեռնափայտով անձնավորություն… Եվ անհասկանալի պատճառով շատերի մոտ ավելանում է նաև սահմանափակ մտավոր ունակությունների անպայման առկայությունը…

Իսկ երբեք չե°ք մտածել, որ յուրաքանչյուր մարդ էլ սահմանափակ ունակություններ ունի` լինի մտավոր, թե ֆիզիկական: Միգուցե Դուք կարողանում եք երկու ոտքով քայլել, բայց չեք կարող այնքան լավ մարկետոլոգ լինել, որքան Ձեր հաշմանդամ հարևանը, կամ նկարիչ կամ հաշվապահ կամ և այլն, և այլն: 

Ցավալի է, որ շատերը խուսափում են հաշմանդամների հետ շփվելուց իրենց սահմանափակ մտածելակերպի պատճառով: Խուսափում են աշխատանքի վերցնելուց, որովհետև ընդունակ չեն ընկալելու, որ մտավոր զարգացած մարդը անկախ իր արտաքին տեսքից` թանկարժեք աշխատող է: Եվ այս խուսափումների շարքը շարունակվում է անվերջ: Լայն մտածեք, փորձեք տեսնել դիմացինի հմտությունները անկախ նրա արտաքինից… 

Օրինակ` երբ լսում եք Բեթհովենի ստեղծագործությունները, հիշու°մ եք, որ նա լսողական արատ է ունեցել: Կամ երբ վերջերս Թայգեր Վուդսը ճանաչվեց աշխարհի լավագույն գոլֆ խաղացողներից մեկը, որևէ մեկը չհիշեց, որ նա դժվարությամբ է կարողանում հստակ խոսել` ի ծնե արատի պատճառով: Իսկ որ Սթիվի Ուանդերը կու°յր է… Իսկ որ Ֆրանկլին Ռուզվելտը սայլակ և ձեռնափայտեր էր օգտագործում… Մարդու հոգևոր աշխարհը և մեծ գործեր անելու կարողությունը փոխկապակցված չեն նրա ֆիզիկական հնարավորությունների հետ: 

Արդյունքում մի հարց է առաջանում`ո°րն է հասարակության համար ավելի անընդունելի` մարդկային տգիտությունը, թե° ֆիզիկական ոչ լիարժեքությունը… 

Քաղցր կյանքով ապրող Աննայի դժվար ապրուստը

Մեկնաբանություններ (7)

Մի քանի օր տատիկի տանը մնալուց հետո որոշեցի դիմել հոգեբանի` դեպրեսիայից դուրս գալու համար….

Իսկ եթե ավելի լուրջ, ապա դեռ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ից մի շարք ուսանողներ մեզ հարց տվեցին.

Հայկական սերիալները ինչքանո°վ են համապատասխանում իրականությանը…

Այն ժամանակ դժվարացա պատասխանել, և ընդհանրապես սերիալների թեման այնքան քննարկված ու սպառված էր թվում…

Իսկ ահա մի շաբաթ է, որ հասկանում եմ, որ իրականում սերիալների թեման չի սպառվել, ավելին, այն մեծ թափով զարգանում է: Ինչպես ասացի, մի քանի օր տատիկի տանն էի մնում: Եվ քանի որ ոչ աշխատանքային տարիքում առանձնապես շատ զբաղմունքներ չկան, ապա երեկոները տատիկս սերիալներ էր նայում: Ես էլ քաղաքավարի թոռնիկ, չէի խնդրում, որ անջատի կամ գոնե ալիքը փոխի, խելոք նստում իմ համար խաչբառ էի լուծում 😀

Բայց արդեն առաջին օրվանից հետո Ավել

Մտքեր կարդալու մասին

Մեկնաբանություններ (3)

Երբեմն մեծ ցանկություն եմ ունենում մարդկանց մտքերը կարդալու…. Երբեմն կոնկրետ մարդկանց…

Իհարկե, կան ժեստեր, կա միմիկա, կան խոսքեր… Բայց մտքերը միշտ էլ կարելի է թաքցնել…

Միշտ ցանկացել եմ մեկ օրով տելեպատ լինել` մտքեր կարդալու հնարավորություն ունենամ: Մտածում եմ, որ կաշխատեմ այդ օրվա ընթացքում տեսնել բոլոր այն մարդկանց, ում կարծիքը ու մտքերը կարևորում եմ: Սպասում եմ, որ գուցե որոշ մարդկանցից հիասթափվեմ` լսելով (իմանալով), թե ինչ են մտածում… Մյուսներից սկսեմ զգուշանալ…

Բայց ամեն դեպքում չեմ վախենում Ավել

Older Entries Newer Entries