10 ամենահիմար հանցագործները

1 մեկնաբանություն

Ներկայացնում եմ 10 ամենահիմար հանցագործներին և իրենց «հանճարեղ» արարքները.

10. Քրիստիան Բալա: Սպանություն կատարելուց 3 տարի անց Քրիստիանը գիրք է գրել նմանատիպ սպանության մասին: Այդ գիրքն էլ օգնել է ոստիկաններին բռնել նրան:

9. Ջոի Գերաչի: Ջոին փորձել է ռեստորան թալանել` աշխատողներից մեկին պատանդ վերցնելով: Այն բանից հետո, երբ ռեստորանի շեֆ-խոհարարը հարձակվել է նրա վրա գդալով, Գերաչիին փաթաթել են ֆոլգայով մինչև ոստիկանությունը կժամաներ:

8. Խուան Գոնսալես: Խուանը գիշերով մտել է երիտասարդ աղջկա … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Անհասկանալի հարցեր

Մեկնաբանություններ (18)

Երբ զանգում են տուն, վերցնում ես հեռախոսը ու լսում. “Արփինե ջան, էս տա°նն ես”: -Չէ, դրսից եմ խոսում…

Երբ վերելակ ես նստում առաջին հարկում և քեզ հետ նստողը հարցնում է “Վերև° եք բարձրանում”: -Չէ, ներքև` գետնի տակ:

Երբ ոտքդ կամ ձեռքդ խփում ես ինչ-որ տեղ, հարցնում են “Ցավե°ց”: -Չէ, ես ի ծնե տեղային անզգայացում ունեմ:

Երբ հյուրերից որևէ մեկը հարցնում է “Դուք զուգարան ունե°ք”: -Չէ, մենք ծառերի տակ ենք անում…

Երբ մազերս կտրում եմ և մեկը հարցնում է “Մազերդ կտրե°լ ես”: -Չէ, մազերս հետ են աճել:

Երբ հաց եմ ուտում և մեկը հարցնում է “Հա°ց ես ուտում”: -Չէ, … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Ինչպես… ուսանողին հասցնել ինֆարկտի…

Մեկնաբանություններ (3)

Քանի որ Ինչպես դասախոսին հասցնել ինֆարկտի հոդվածը լայն արձագանք ունեցավ, որոշեցի համարժեք “չեզոքացնող” հոդված գրել: Շատ դասախոսներ և նաև մարդիկ վախեցած էին, որ գուցե ուսանողները լուրջ կընդունեն: Հենց այդ ուսանողներին դասավանդող անձանց համար հատուկ գրում եմ այս հոդվածը, որպեսզի անկանխատեսելի իրավիճակում համապատասխան հակահարված տան:

  1. Ամենաառաջին օրվանից սկսեք հաշվել օրերը մինչև քննությունները:
  2. Ամեն ինչ համեմատեք (կամ բացատրեք) ինչ-որ տափակ երևույթի հետ: Օրինակ` պոկեմոնների:
  3. Տուգանեք ուսանողներին 100 դրամով ամեն անգամ, երբ նրանք կխոսեն, իսկ կիսամյակի (տարվա) վերջում Ձեզ նոր հեռախոս (մեքենա) գնեք ու ասացեք, որ հավաքած փողի հաշվին եք ձեռք բերել:
  4. Դասախոսության ժամին սեմինար արեք, իսկ սեմինարի ժամին` դասախոսություն:
  5. Միացրեք որևէ լուրերի թողարկման ձայնագրություն և “մոռացեք”, որ միացրել եք:
  6. Օտար լեզվի ժամին խոսեք անհասկանալի, գոյություն չունեցող լեզվով, ընթացքում օգտագործելով հայտնի բառեր…
  7. Երբ ուսանողները ասում են “Կարո°ղ ենք դուրս գնալ” , զարմացած նայեք ու Ավել

Մեդալի կծած կողմը

Թողնել մեկնաբանություն

Եթե արտասահմանյան շատ արտադրողներ պարգևներ և մեդալներ են ստանում լավ որակի արտադրանքի, գեղեցիկ փաթեթավորման, բազմազան տեսականու, հիգիենայի և այլնի համար, ապա մեր արտադրողները այս հարցում ավելի օրիգինալ են.

Մեդալ «1 տարի 3 ամիս առանց թունավորվելու»-Հայաստանի «ԿՃԵՊ» պահածոների գործարան:

«Կաթի փոշու բարձր որակի մասին հավաստագիր»-Հայաստանի «Բնական կաթից կաթնամթերքի» գործարան:

Մեդալ «Փաթեթավորման գոյության համար»-Հայաստանի «Միս» մսամթերքի կոմբինատ:

Կասկածելի մրցանակ «գարեջրի ամենաերկար պահպանման ժամկետի համար»:

Մրցանակ «Օրիգինալ մտահաղացում»` շոկոլադով նրբերշիկ արտադրանքի համար:

Մեդալ «Հզոր մարկետինգ»` հեռուստաեթերում մեկ տարի գովազդ չտեղադրելու համար:

Պատվոգիր «Տոնական ռեկորդ»` աղցանի պահպանման Ավել

Բանի մասին…

Մեկնաբանություններ (9)

Մի քանի տարի առաջ պատահաբար մի հոդված կարդացի: Անկեղծ ասած` չնայած հոդվածը պահպանել եմ, հեղինակի անունը չի պահպանվել: Այնպես որ ուղղակի նախօրոք նշում եմ, որ հեղինակը, ցավոք, ես չեմ:

Ա~խ, այդ բանը…

Բանը հայոց լեզվի այլ բառերի փոխարեն:

Հարգելի´ բաներ,

ինչպես բան արեցիք մեր հարս ու փեսին, ես ել եմ միանում ձեր բանին: Ես` որպես փեսայի բան, հասկանում եմ, որ պետք է և պարտավոր եմ հետևել հարսի ու փեսայի բանին:

Հարս ջան, այժմ բանս ուղղում եմ քեզ:  Դու այսօրվանից համարվում ես փեսայի բանի կեսը: Լավ իմացիր, որ այսօրվանից նա միշտ քեզ լավ բան է անելու: Եվ դու էլ միշտ պետք է նրան բան տաս: Ես էլ, որպես քավոր, պարտավորվում եմ անհրաժեշտության դեպքում բան անեմ, բայց լավ իմացեք, որ միշտ չեմ կարող իմ բանը խոթել ձեր բանի մեջ: Կեսրարիդ բանը ամեն Ավել

Ավարտական տրամադրություն

Թողնել մեկնաբանություն

Վերջերս շատերը, այդ թվում նաև ես, զբաղված ենք պետական քննություններ հանձնելով և դիպլոմային աշխատանք գրելով: Այս ծանր օրերին որոշեցի մի փոքր հումորային հոդված գրել: Մասնավորապես փորձեցի պատկերացնել, թե տարբեր ֆակուլտետներում տարբեր մասնագիտությունների ավարտական աշխատանքները ինչ վերնագրեր կունենան:

Փիլիսոփայության ֆակուլտետ

  1. Կյանքի իմաստը
  2. Կյանքի գինը
  3. Երջանկության մեխանիկան
  4. Ինչու…
  5. Ու°ր է իմ տղամարդը… 😀
  6. Վերադարձ
  7. Կյանքը աստիճան է, մարդիկ` դերասան
  8. Անվերնագիր 😀
  9. Անկեղծ ասած…
  10. Էկսպրոմտ

Հոգեբանության Ավել

Մանկական հավատներ

Մեկնաբանություններ (7)

Վերջերս ընկերներիս հետ զրուցելիս խոսք գնաց նրանից, թե ինչ հետաքրքիր և ծիծաղելի բաների էինք հավատում փոքր հասակում: Հետո, երբ տանն էի, մտքովս անցավ իսկապես հավաքել նման պատմություններ: Ձեզ եմ ներկայացնում առաջին տասնյակը:

Փոքր ժամանակ հավատում էի,…

  1. …որ առյուծը տղան էր (որձը), իսկ վագրը` աղջիկը (էգը):
  2. …որ հեռուստացույցը մի քիչ կողքից նայեի, ավելի շատ բան կերևար (կողքի բաներն էլ կերևային):
  3. …որ Տիտանիկի վերջում Դի Կապրիոն իսկապես մահանում է:
  4. …որ մանդարինը մեծանա, կդառնա նարինջ:
  5. …որ իմ անկողնու Ավել

Older Entries