Կոտորվեցինք մեր երկիրը եւ մեր ազգը այլ երկրների եւ ազգերի հետ համեմատելով: Իհարկե, ամեն ինչ համեմատական է, բայց գոնե կողմնորոշվել, թե ում հետ կարող ենք համեմատվել կարելի էր վաղուց:

Մենք  տնտեսության զարգացման հարցում չենք կարող համեմատվել ԱՄՆ հետ, որովհետեւ ԱՄՆ 70 տարի Սովետական միության անդամ երկիր չի եղել, հիմա էլ նոր զարգացող չէ:

Մենք չենք կարող մեր մեծերի նկատմամբ հարգանքի մշակույթը համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, որովհետեւ մենք մշակութային ընդհանրապես ոչ մի նմանություն չունենք:

Մենք մեր բժիշկներին չենք կարող համեմատել եվրոպական կամ ամերիկյան բժիշկների հետ, քանի որ նրանք մի քանի տասնյակ անգամ ավելի շատ գումար են ծախսում սովորելու, իսկ հիվանդները՝ բուժվելու վրա:

Առհասարակ որպեսզի ցանկացած համեմատություն իմաստ ունենա, պետք է հաշվի առնել, թե ինչպիսի կարեւոր նմանություններ ունեն երկրները եւ ազգերը: 

Մենք չենք կարող համեմատել մեր առավելություններն ու թերությունները այն երկրների եւ ազգերի հետ, որոնց հետ համեմատությունը մեզ ՁԵՌՆՏՈՒ է: Համեմատությունը պետք է լինի օբյեկտիվ, որպեսզի մենք էլ ի վերջո հասկանանք՝ որ ուղղությամբ է  պետք շարժվել: