Կրկին փորձի’ր, հարգանքներով Նոյան

Մեկնաբանություններ (2)

Տոներին պատրաստվելիս շատերս նկատած կլինենք, որ Նոյան բնական հյութերը մեծ անակնկալ էին պատրաստել սպառողների համար:
Անակնկալը հետևյալն է. դուք գնում եք Նոյան բնական հյութեր տոներին և ստանում եք անմոռանալի հնարավորություն ջնջել տուփի վրայի պաշտպանիչ շերտը: Տեսնելով այնտեղ «կրկին փորձիր» գրությունը, դուք պետք է ևս մեկ անգամ ջնջեք այն: Եթե նույնիսկ դրանից հետո գրությունը չի փոխվում, ապա դուք հաստատ չեք շահել:
Իհարկե, Նոյան ընկերությունը շատ էր ցանկանում «կրկին փորձիր»-ից հետո գրել «Անուշ լինի» կամ «Երջանիկ 2011թ», բայց մարքետոլոգների բարդ վերլուծություններից հետո որոշվեց, որ այն մարդիկ, ովքեր չեն շահում որևէ բան, ավելի մեծ հաճույքով կկարդան «կրկին փորձիր»:
Շնորհակալություն Նոյան ընկերությանը: Բոլոր սպառողների անունից մաղթում ենք «կրկին փորձիր» 2011թ…

Advertisements

Մի բամբաներկայի պատմություն

Մեկնաբանություններ (8)

Ինչպես և խոստացել էի Վերանվիրելու 7 պատվիրանները հոդվածում, ձեզ եմ ներկայացնում մի բամբաներկայի պատմությունը:

Առավոտյան սուպերմարկետում սովորականից ավելի շատ մարդ կար, մի տեսակ անսովոր եռուզեռ էր: Բամբաներկան, որ դեռ չորս ամսական էր, չգիտեր պատճառը: Նա հարցրեց հարևան շոկոլադներից մեկից, ով արդեն մեկ տարեկան և հինգ ամսական էր և անցել էր այս եռուզեռի միջով: Վերջինս պատասխանեց, որ շուտով Նոր տարի է, մարդիկ իրար տուն են այցելելու և նվերներ են տալու, ավելի հաճախ` հենց մեր հերոսի նման նվերներ և խմիչք:
Բամբաներկան ուրախացավ: Ինքը` որպես նվեր: Ի~նչ երջանկություն: Նա հպարտ էր, որ մարդիկ ուրախանում են, երբ իրեն են տեսնում: Չնայած որ դեռ երիտասարդ էր, բայց տեսել էր, թե ինչպես են նվեր առնում մարդիկ, որ իրենց հարազատները ուրախանան; Ծերացած շոկոլադը նայեց Բամբաներկայի երջանիկ ժպիտին և Ավել

Վերանվիրելու 7 պատվիրանները

Թողնել մեկնաբանություն

Հայերիս մոտ հաճախ կարելի է հանդիպել վերանվիրելու պատմական սովորությանը: Սակայն նույնքան հաճախ էլ կարելի է հանդիպել վերանվիրելու անհաջող փորձերին: Ինչպե°ս խուսափել նվերները այլ մարդկանց վերանվիրելիս առաջացող սխալմունքներից և, որպես արդյունք, ընկնող ռեյտինգից: Այսպիսով` վերանվիրելու 7 պատվիրանները.

1. Հիշեք, թե ձեզ դուր չեկած նվերը Ավել