Խնայող մարդիկ ավելի գրավիչ են հակառակ սեռի համար

1 մեկնաբանություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ խնայող մարդկանց ինքնատիրապետումը նրանց ավելի սեքսուալ է դարձնում:

Եթե Դուք ցանկանում եք ինչ-որ մեկին դուր գալ, ցույց տվեք Ձեր տնտեսող կողմը: Այն կհամոզի Ձեր ընտրյալին, որ Դուք պատասխանատու, զգայուն եւ առողջ մարդ եք: Գումարած այն, որ Ձեզ ավելի սեքսուալ կհամարեն, ինչպես պարզվել է նոր հետազոտության շնորհիվ:

«Երբ մարդկանց ցույց եք տալիս նույն անձի պատկերը, սակայն մի անգամ նշում եք, որ նա խնայող է, իսկ մյուս անգամ՝ ծախսող, ապա խնայողը ավելի գրավիչ է դիտվում հակառակ սեռի ներկայացուցիչների համար», — ասում է Ջեննի Օլսոնը (Միչիգանի համալսարանի Ռոսս բիզնես դպրոցի PhD թեկնածու):

Օլսոնը իր հետազոտության մեջ ասում է, որ խնայող ասելով ինքը նկատի չունի ագահ կամ գծուծ մարդկանց: «Գծուծ մարդկանց մեջ ոչ մի գրավիչ բան չկա»,- ասում է նա: Եթե ագահ մարդը գումարը ուղղակի չի ծախսում, ապա խնայողը այն կուտակում է հանգստի ուղեգիր, մեքենա, տուն կամ մեկ այլ խոշոր գնում կատարելու համար:

Հետաքրքիր է, որ կան ագահության «մատնիչ նշաններ»: Նույնիսկ առաջին հանդիպմանը կարելի է նկատել բնավորության այս գիծը: Օրինակ՝ ռեստորանում թեյավճար թողնելը: Գծուծ մարդը չի թողնի թեյավճար, որովհետև չի ցանկանում բաժանվել իր փողից, անգամ եթե շատ ունի: Իսկ խնայող մարդը գիտակցում է, որ թեյավճարը մատուցողի վաստակն է և անգամ ոչ մեծ գումար ունենալու դեպքում թեյավճար է թողնում: Անհրաժեշտության դեպքում նա այլ, ավելի հարմար իրավիճակներ կգտնի խնայելու համար (օրինակ՝ կհրաժարվի հերթական մեկ բաժակ սուրճը խմելուց):

Հետազոտության արդյունքները վերաբերում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Այս թեմայի շուրջ ուսումնասիրությունների մասին Օլսոնը և Միչիգանի համալսարանի դոցենտ Սքոթ Ռիքը հրապարակել են մի գիրք՝ «A Penny Saved Is a Partner Earned: The Romantic Appeal of Savers» անվամբ: Նրանք փորձել են ցույց տալ, որ կանայք իրենց կյանքի երկրորդ կեսին փնտրելիս ուշադրություն են դարձնում առաջին հերթին տղամարդու ֆինանսապես ապահովված լինելուն: Սա, ըստ էության, հակասում է այն համընդհանուր կարծրատիպին, որ կանայք իրենց ընտրություն կատարում են՝ հիմնվելով զգամունքների վրա:

«Չկա սեռերի միջև տարբերություն. տղամարդիկ և կանայք խնայողներին ավելի համակրելի են համարում», — ասում է Օլսոնը: Ինչու՞: Պատճառները մի քանիսն են: Նախ խնայողություն կատարել կարող են միայն ինքնակառավարման ունակություններով օժտված մարդիկ: Ովքեր կարող են հաջողությամբ «հետ պահել» իրենց ավելորդ ծախսերից, կարող են նույն հաջողությամբ հետ պահել իրենց ալկոհոլից, ծխախոտից և մոլախաղերից (азартные игры): Իսկ պոտենցիալ գործընկերները խնայող մարդկանց տեսնում են որպես աշխատասեր, լավ վարկային պատմություն ունեցող, և երկարաժամկետ պլանավորման ունակություններով օժտված մարդ:

Համաձայն մեկ այլ համալսարանի հետազոտությունների՝ խնայողները նաև ավելի առողջ են, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր: Հետաքրքիր է, որ Նորդվեստերն համալսարանի Ֆեյնբերգի բժշկական դպրոցի հետազոտողները գտել են ուղիղ կապ մարդու ունեցած պարտքերի և հոգեկան առողջության միջև: Այս հետազոտությանը մասնակցել է 24-32 տարեկան 8.400 մարդ: Պարզվել է, որ մեծ պարտքեր ունեցողները ավելի շատ են հակված ստրեսի և դեպրեսիայի, ավելի հաճախ են դիմում բժշկի, ավելի դժգոհ են իրենց ընդհանուր առողջական վիճակից: Մեծ պարտքերը 1.3% բարձրացնում են արյան ճնշումը, ինչը 15%-ով ավելացնում է կաթվածի հավանականությունը:

«Պարտադիր չէ, որ պարտքի և ֆիզիկական առողջության միջև կապը երևա երիտասարդ մարդկանց մոտ, սակայն ժամանակի ընթացքում այն ավելի ակնհայտ է դառնում», — ասում է Էլիզաբեթ Սվիթը, ով հետազոտության հեղինակներից մեկն է:

Քանի որ խնայող մարդիկ հիմնականում ընկալվում են որպես ինքնակառավարման ավելի մեծ ունակություններով անձինք, քան ծախսողները, ապա Օլսոնի կարծիքով տրամաբանական է ենթադրել, որ նրանք հարաբերություններում ավելի գրավիչ են: Ինքնակառավարումը կարևոր է, քանի որ դրա շնորհիվ է, որ զուգընկերները զսպում են իրենց անհիմն վեճերից, մեկը մյուսին վիրավորելուց, անգամ դավաճանությունից: Այլ կերպ ասած՝ նրանք ավելի վստահելի են: Օլսոնը նկատել է նաև, որ այն մարդիկ, ովքեր ընտրում են ծախսողներին, ակնկալում են իրենց ընտրության դիմաց «ֆինանսական փոխհատուցում»: Այսինքն՝ եթե մարդը ծախսող է, ապա նրանից ակնկալում են առվազն մի քանի անգամ ավելի բարձր եկամուտ, քան խնայողից: Հետազոտության մեջ սա երևում է այն փաստով, որ հարցվածների կարծիքով խնայող մարդը միջինում աշխատում է 63.340 ԱՄՆ դոլար, իսկ ծախսողը՝ 236.250 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ սա ընգծում է, որ խնայողներին որպես զուգընկեր ընտրելը հիմնված չէ նրանց ֆինանսական դրության վրա:

Բայց պետք չէ շտապել ուրախանալ, սիրելի խնայողներ. հետազոտության հեղինակները բացահայտել են նաև, որ խնայողները ավելի ձանձրալի են, քանի որ խնայողները ավելի քիչ են հակված ռիսկային քայլերի, քան ծախսողները: Սակայն, նույնիսկ դա հաշվի առնելով, նրանք շարունակում են մնալ ավելի համակրելի զուգընկեր, քան ծախսող մարդիկ:

Ըստ Yahoo Finance թղթակից Ջենիֆեր Ուոթերսի

Advertisements

Գովազդում օգտագործվող հնարքները

Թողնել մեկնաբանություն

Գովազդում օգտագործվող հնարքները շատ-շատ են, բայց դրանց հիմնական նպատակը մարդու նկատմամբ հոգեկան գրոհն է: Եվ մեր միակ զենքը հեռուստացույցն անջատելն է: Նմանատիպ բազում հիպնոտիկ հնարքներից մեկն էլ թռիչքի զգացողությունն է: Տասնյակ հոլովակներում այդ հնարքը ստանում են բարձրացող վերելակի, օդ ելնող ինքնաթիռի կամ պարզապես թռիչքի ձևով: Ասվածի տիպիկ օրինակ են «Bonaqua¦ ապրանքանիշի գովազդները: Հաճախ օգտագործվում են նաև պրովոկացիոն հարցեր, կադրեր կամ կերպարներ, ինչպես, օրինակ, մերկ մարմին Ավել