Ինտերնետը ոչինչ չփչացրեց…

Թողնել մեկնաբանություն

ինտերնետի_ազդեցություն«Տեսողությունը փչացնում է», «ողնաշարի հետ խնդիրներ», «բթացնում է», «գիրք չեն կարդում մարդիկ»… այս արտահայտությունները այնքան են ասվել, որ դրանք մեկ անգամ եւս կրկնելը այլեւս ոչ մի ազդեցություն չի ունենում, ինչպես ծխող մարդու համար «ծխելը վնասակար է առողջությանը» արտահայտությունը:

Իրականում ինտերնետի ազդեցությունը ուղիղ համեմատական է նրան, թե ինչպես ենք մենք օգտվում ցանցից: Թերեւս ես կարող եմ մեծ համեմատական գիծ տանել իմ կյանքի օրինակով՝ մինչեւ ինտերնետը եւ հետո: Սկսել եմ ինտերնետից նորմալ օգտվել այն տարիներին, երբ ֆեյսբուքը դեռ գոյություն չուներ, էլ չեմ ասում օդնօկլասսնիկի մասին: Կային բառարաններ, հանրագիտարաններ, որոնցից օգտվելը քեզնից մի քանի անգամ քիչ ժամանակ էր պահանջում, քան մեր «մանկության հին սովետական կանաչ հանրագիտարանները»: Ամեն հարցի շուրջ կար բազմակողմանի, չխմբագրված տեղեկատվություն:

Ինտերնետի օգնությամբ ես առաջին անգամ հասկացա, թե ինչքան հետաքրքիր են ֆիզիկան, քիմիան (չնայած որ դպրոցում սիրելի առարկաների ցուցակում դրանք ինձ համար վերջին տեղերում էին), հասկացա, որ աշխարհագրությունը եւ քարտեզագիտությունը կարելի է սովորել ավելի հետաքրքիր ձեւով (3D քարտեզներ): Համաշխարհային պատմությունը դարձավ ավելի պատկերավոր եւ հետաքրքիր, քանի որ բազմաթիվ պատմական դեմքեր կենդանացան՝ իրենց հագուստով, ապրելու միջավայրով, դարաշրջանով…

Ինտերնետի օգնությամբ սովորեցի… իմ մասնագիտությունը: Եթե չլիներ այն տեղեկատվությունը, որ տրամադրում էին միջազգային համալսարանները բաց դասախոսությունների տեսքով, ապա մասնագիտական շատ հարցրեր մինչ այսօր էլ ինձ համար բաց կմնային:

Ինտերնետի օգնությամբ գտա նոր հեղինակների եւ… ինտերնետի օգնությամբ գնեցի նրանց գրքերը, որոնք այժմ դրված են իմ գրասեղանին: Ինտերնետը իմ մեջ չկոտրեց ընթերցելու նկատմամբ սերը, չփչացրեց տեսողությունս (մինչ այդ գրքերն էին դա արել), չսահմանափակեց ընկերներիս հետ ոչ վիրտուալ շփումը եւ այլն…

Ինտերնետը ինձ հնարավորություններ տվեց: Առաջարկեց դատարկաբանել սոցիալական ցանցերում եւ ֆորումներում կամ սովորել լեզուներ, սպանել ժամանակը՝ անիմաստ աստղիկների մասին անիմաստ նորություններ կարդալով կամ ընթերցել համաշխարհային գրականության հատորներ, որ հայերեն չեն թարգմանվել եւ Հայաստանում չեն էլ վաճառվում, առաջարկեց խաղալ խաղեր՝ տափակ կամ տրամաբանական: Իսկ թե առաջարկներից ո՛ր մեկը ընդունեցի, արդեն իմ՝ անհատիս խնդիրն է: Եթե ուզում էի նստեի բլոտ խաղալու, բլոտ խաղացի ինտերնետով, եթե ուզում էի ֆիլմեր դիտել կամ երաժշտություն լսել, ինտերնետը տվեց այդ հնարավորությունը, եթե ուզում էի գիրք կարդալ, ինտերնետը ինձ չխանգարեց, եթե ուզում էի դաս անել, ինտերնետը ինձ չխանգարեց… Ծխող մարդուն իրենից բացի ոչ ոք չի կարող օգնել թողնել ծխելը, եթե ինքն անձամբ չի ուզում:

Ինտերնետը դարձավ մեծ խոշորացույց. բազմապատկեց թե՛ լավը, թե՛ վատը… ծուլությունը եւ աշխատասիրությունը, շփվելու եւ չշփվելու ցանկությունը… Եկեք ինքներս մեզ խոստովանենք, որ ինտերնետը ոչինչ չփչացրեց… այն միայն մատնացույց արեց այն, ինչ արդեն փչացել էր:

Շնորհակալության մասին

Մեկնաբանություններ (2)

Շատերս ենք գովասանք կամ «շնորհակալություն» ակնկալում ինչ-որ գործ անելուց, ինչ-որ մեկին օգնելուց հետո: Եվ եթե ստանում ենք, մեզ բավարարված, գնահատված և լավ ենք զգում: Իսկ հակառակ դեպքու՞մ…

Հաճա՞խ ենք շնորհակալություն հայտնում մեր շրջապատի մարդկանց: Հաճա՞խ ենք ցույց տալիս, որ տեսնում և գնահատում ենք դիմացինի արարքը: Համոզված եմ, որ ոչ:  Բոլորն էլ սպասում են «շնորհակալության» այնքան, որքան և մենք:

Առօրյայում տղամարդիկ զիջում են իրենց տեղը տրանսպորտում, բացում են մեր փոխարեն դուռը և այլն: Եվ չնայած շատերը ընդունում են, որ դա «այդպես էլ պետք է լիներ», երախտագիտությունը երբեք էլ ավելորդ չէ:

Առօրյայում կանայք զբաղվում են տան գործերով, ճաշ են եփում, խնամում են երեխաներին և այլն: Եվ չնայած շատերը ընդունում են, որ դա «այդպես էլ պետք է լիներ», երախտագիտությունը երբեք էլ ավելորդ չէ:

Առհասարակ չնայած կարծրատիպերին, մշակութային առանձնահատկություններին, անձի մտածելակերպին, ոչինչ այս կյանքում «այդպես էլ չպետք է լիներ»: Մի՛ մոռացեք շնորհակալություն հայտնել, որպեսզի նույն երախտագիտությամբ էլ Ձեզ վերաբերվեն:

Հ.Գ. Շնորհակալություն ընթերցելու համար 😉 

Էժան և մատչելի սեպտեմբերի 1: Մաս 4

Թողնել մեկնաբանություն

Նախորդ 1, 2, 3 մասերից հետո սա վերջին և եզրափակիչ մասն է: Այստեղ ներկայացնելու եմ այն խորհուրդները, որոնց միջոցով Դուք կարող եք ավելի քիչ ծախս կատարելով Ձեր երեխայի համար ապահովել ուրախ ուսումնական տարի, իսկ Ձեզ համար` ֆինանսապես թեթև ուսումնական տարի:

  • Եթե դպրոցում նկարչական դասընթացը պահանջում է 12 գույնանի մատիտներ, ուրեմն գնեք 12 գույնանի մատիտներ: 24 կամ 96 գույնը բացարձակ անիմաստ է: Մի բարդացրեք Ձեր երեխայի կյանքը, շատ մասնագետների կարծիքով երեխաները սթրեսի մեջ են ընկնում բազմաթիվ գույներից չկարողանալով ընտրություն կատարել, դանդաղում է նրանց մտածելու արագությունը, նվազում ուսումնական աճի տեմպը:
  • Չեմ հասկանում, թե ինչպես օգոստոսի 25-31 ընկած ժամանակահատվածում բոլոր հայ երեխաների հագուստները … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Էժան և մատչելի սեպտեմբերի 1: Մաս 1

Թողնել մեկնաբանություն

Ամեն տարի օգոստոս ամսին ես զարմանքով նայում եմ այն ծնողներին, ովքեր խուճապի մեջ, շոգից և հոգնածությունից ճլորած երեխաներին ձեռքից քարշ տալով հսկայածավալ գնումներ են կատարում նոր ուսումնական տարվա համար: Ավելի շատ զարմանում եմ, որ մարդիկ չեն նկատում, որ այդ գնումների մինչև 50% անիմաստ են: Ավելին, հաճախ անհրաժեշտ է լինում նմանատիպ պարագաներ ձեռք բերել դասերը սկսելուց հետո, երբ պարզ է դառնում, որ շատ բաներ ճիշտ չեն գնվել կամ առհասարակ ավելորդ են եղել:

Գուցե տարիներ առաջ, երբ խանութները լցվում էին միայն այսպիսի օրերի, մարդիկ աշխատում էին միանգամից ամեն ինչ ձեռք բերել, քանի որ համոզված չէին, որ վաղը նույնը կկարողանան: Բայց այսօր, երբ ամեն քայլափոխի խանութներ և սուպերմարկետներ են, նմանատիպ խուճապը արդեն անհիմն է:

Այս և շարունակական մի քանի հոդվածներում կներկայացնեմ մի քանի խորհուրդ` ուսումնական տարին գրագետ գնումներ կատարելու համար:

  • Գնեք միայն այն, ինչի կարիքը ունի Ձեր երեխան: Նախօրոք ճշտեք, թե ինչ տետրեր, գրիչներ և այլ պարագաներ են անհրաժեշտ լինելու ուսումնական տարվա ընթացքում: Եթե դպրոցում կամ աշակերտների միջոցով այդ տեղեկությունը հասանելի չէ, ապա գնեք միայն մեկ-երկու աշխատանքային տետր և գրիչ, իսկ մնացածը ձեռք կբերեք, երբ ամեն ուսուցիչ իր պահանջները ասի: Այդպիսով կխուսափեք տանը մի քանի տասնյակ անպետք տետր կուտակելուց և, բնականաբար, ավելորդ ծախսերից:
  • Գնումներ կատարեք տանը: Նախ և առաջ փնտրեք, թե տանը նախորդ ուսումնական տարվանից ինչ պետքական իրեր կան: Գրիչներ, տետրեր, մատիտներ, մկրատ, գրքերի և տետրերի կազմեր, գրչատուփեր և այլն: Շատ դեպքերում դրանք բավարար են լինում առաջին մեկ ամսվա ուսումնական կուրսը անցնելու համար, իսկ հետգայում գնումները քիչ-քիչ անելով կխուսափեք ծանր և խոշոր գնումներից, ամառային շոգին խանութների քաշքուկից: Լինում է նաև այնպես, որ իրերը կարելի է բերել թարմ տեսքի և կրկին օգտագործել:
  • Ոչ մի տեղ գրված չէ, որ երեխայի … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

5 սովորություն, որոնք որևէ գիտական հիմք չունեն

1 մեկնաբանություն

Շատ հարցերում մենք հետևում ենք մեր ծնողների, ընկերների կամ ուղղակի ինչ-որ տեղ կարդացած ինֆորմացիային, որը շատ հաճախ որևէ գիտական կամ ապացուցված հիմք չունի: Նմանատիպ մի շարք տեղեկություններ էլ ժամանակի ընթացքում դառնում են դոգմատիկ, իսկ մարդիկ դադարում են քննել դրանց ճիշտ կամ սխալ լինելը: Այսպիսով` մի քանի տարածված կարծիքներ, որոնք որևէ փաստացի ապացույց չունեն:

  1. Պետք է գնալ ատամնաբույժի տարին առնվազն երկու անգամ: Այս խոսքը գալիս է ատամի մածուկի շատ հին գովազդից: Այս ենթադրությունը որևէ գիտական հիմք չունի ոչ տարիներ առաջ, ոչ հիմա: Դեռևս 2003թ կատարված գիտական հետազոտության արդյունքում պարզվեց, որ որևէ հիմք չկա 6 ամիսը մեկ ատամնաբույժի գնալու համար: Եթե Ձեր ատամները առողջ են, ապա տարին մեկ անգամն էլ միանգամայն բավարար է նոր առաջացող խնդիրները բացահայտելու համար: Սակայն դրանից ավելի երկար համբերելը նույնպես իմաստ չունի:
  2. Չուտել երեկոյան 8-ից հետո: Իրականում չկա տարբերություն … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Muzon.am: Հեղինակային իրավունքը և անվճար երգերը

Թողնել մեկնաբանություն

Վերջերս հայտնվեցի մի կայքում, որտեղ տեղադրված էին հայկական երգիչ-երգչուհիների ստեղծագործությունները: Սկզբում մտածեցի, որ ընկել եմ հերթական «պիռատսկի» կայքը, որտեղ այստեղ-այնտեղից հավաքել և անվճար ներբեռնելու հնարավորությամբ տեղադրել են երգեր և երաժշտություն: Հետո աչքովս ընկավ կայքի անունը` MuzOn.am-The first free and legal Armenian music download portal (հայկական երաժշտության առաջին անվճար և օրինական ներբեռնման պորտալ)… Եվ հետաքրքրեց:

Կարդացի, թե ինչ սկզբունքով է աշխատում կայքը` տեղադրելով հեղինակային երգեր օրինական կերպով ԱՆՎՃԱՐ ներբեռնելու համար: Սխեման բազմաթիվ երկրներում վաղուց կիրառվողներից է: Հեղինակները իրենց գումարները ստանում են ոչ թե երգի համար ներբեռնելիս իմ կամ քո վճարած գումարից, այլ գովազդատուների վճարած գումարներից: Իսկ գովազդատուները վճարում են, որովհետև ես և դու ստիպված ենք դիտել իրենց գովազդները: Թե հայկական տարբերակում ինչպես են այս հարցը կազմակերպել, որոշեցի անձամբ տեսնել:

Նախ, բնականաբար, գտնում եք այն երգը, որ ցանկանում եք ներբեռնել: Հետո ընտրում եք այն … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Ինչպես խուսափել ծնողների ֆինանսական սխալներից

Մեկնաբանություններ (7)

Մեր գերակշիռ մասը սկսում է մտածել սեփական ֆինանսական դրության մասին, երբ արդեն նկատելի խնդիրներ կան: Այդ նույն ճանապարհով են անցել նաև մեր ծնողները: Իսկ ինչպե՞ս խուսափել ֆինանսական խնդիրներից և ինչպես կանխարգելել դրանց առաջացումը: Դեռ ուսանողական տարիներին քննություններ հանձնելու համար մենք պատրաստվում ենք, իսկ ի՞նչ ենք անում կյանքի քննություններին պատրաստվելու համար…

10 ֆինանսական սովորություն, որ պետք է սկսել ուսանողական տարիներից

  1. Կազմեք ԲՅՈՒՋԵ:  Հետևեք Ձեր ծախսերին և եկամուտներին (նույնիսկ եթե եկամտի միակ աղբյուրը ծնողների տված գումարներն են): Ուշադրություն դարձրեք, թե ինչքան եք ծախսում մի բաժակ սուրճ, ընկերների հետ մի հատ պաղպաղակ և նման փոքր գնումների վրա ամսվա կտրվածքով (զարմանալ պետք չէ, եթե դա նշանակալի գումար կազմի): Օրինակ` եթե Դուք օրական մեկ անգամ սուրճի ապարատից 200 դրամ արժողության սուրճ եք խմում, ապա ամսվա կտրվածքով ծախսում եք առվազն 5000 դրամ, իսկ տարվա կտրվածքով` 60.000: Եթե խմեք 100 դրամ արժողության, ապա տարվա ընթացքում  կխնայեք 30.000 դրամ, որ գրեթե հավասար է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի մեծությանը: Կարող եք օգտվել հատուկ բյուջեի հաշվիչներից, եթե ինքներդ դժվարանում եք հաշվարկներ կատարել:
  2. Խնայեք «սև օրվա համար»: Սովորաբար ասում են, որ Դուք պետք է այնքան խնայողություն ունենաք, որ բավարար լինի 3 ամիս ապրելու` առանց որևէ եկամտի աղբյուրի: Մեծահասակների գերակշիռ մասը … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Older Entries