Ծնողների Էքսպերիմենտը… երեխաներ

Մեկնաբանություններ (3)

Վերջերս կարդացի մի պատմություն, որտեղ ասվում էր, որ կանադացի մի զույգ որոշել է ոչ ոքի չասել նորածին երեխայի սեռը` այդպիսով նրան դաստիարակելով ազատ և հասարակության կողմից ստեղծված ստերեոտիպներից անկախ…

Սեռը ոչ ոքի չասելը իրենից ենթադրում է, որ երեխայի հետ շփվող ոչ մի անձ չի իմանալու` իր դիմաց աղջիկ է, թե տղա: Այսինքն` փոքրիկը նույն հաջողությամբ կարող է հագնել թե´ վարդագույն փոռիկներով զգեստ, թե´ տղայի շորտեր, խաղալ «տղայական» կամ «աղջկական» համարվող խաղալիքներով և այլն:

Ծնողները բացատրում են, թե այս մեթոդով փորձում են զերծ պահել իրենց երեխային վարդագույն-կապույտ կարծրատիպերից: Հնարավորություն են տալիս ընտրել խաղալիքներ և հետաքրքրություններ` անկախ իր սեռին արհեստականորեն «կցված» ստանդարտներից, փորձում են զերծ մնալ երեխայի փոխարեն որոշումներ ընդունելուց և նրան իրենց կամ հասարակության կողմից ընդունելի համարվող որոշումները պարտադրելուց և այլն: Որպեսզի որևէ կերպ չմատնեն երեխայի սեռը, նրան անվանել են … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Կինը չի կարող մեքենա վարել

Մեկնաբանություններ (11)

Ասում են կանայք մեքենա վարելիս շպարվում են...

Իհարկե, հաշմանդամ կինը, ինչպես և հաշմանդամ տղամարդը մեքենա վարել, ամենայն հավանականությամբ, չեն կարող:

Բնականաբար, կան վատ վարորդներ, իսկ վատ վարորդ կարող են լինել թե´ կանայք, թե´ տղամարդիկ: Բայց ոչ բոլոր կանայք և ոչ էլ բոլոր տղամարդիկ: 

Գրեթե ամեն օր տարբեր մարդկանցից լսում եմ բողոքներ, որ տաքսիստները, տրանսպորտի վարորդները և երիտասարդները վատ են քշում, “վայրենավարի”, արագ նյարդայնանալով, առանց կանոնների և այլն… Իմիջիայլոց, նրանց 98%-ից ավելին տղամարդիկ են: Ավելին, վթարների գերակշիռ մասում, վարորդները տղամարդիկ են (սովորաբար վթարները լինում են կանոնների խախտման կամ մեքենան վատ վարելու պատճառով 🙂 )

Բացի այդ, եկեք չմոռանանք, որ այսօր Ավել

Բանի մասին…

Մեկնաբանություններ (9)

Մի քանի տարի առաջ պատահաբար մի հոդված կարդացի: Անկեղծ ասած` չնայած հոդվածը պահպանել եմ, հեղինակի անունը չի պահպանվել: Այնպես որ ուղղակի նախօրոք նշում եմ, որ հեղինակը, ցավոք, ես չեմ:

Ա~խ, այդ բանը…

Բանը հայոց լեզվի այլ բառերի փոխարեն:

Հարգելի´ բաներ,

ինչպես բան արեցիք մեր հարս ու փեսին, ես ել եմ միանում ձեր բանին: Ես` որպես փեսայի բան, հասկանում եմ, որ պետք է և պարտավոր եմ հետևել հարսի ու փեսայի բանին:

Հարս ջան, այժմ բանս ուղղում եմ քեզ:  Դու այսօրվանից համարվում ես փեսայի բանի կեսը: Լավ իմացիր, որ այսօրվանից նա միշտ քեզ լավ բան է անելու: Եվ դու էլ միշտ պետք է նրան բան տաս: Ես էլ, որպես քավոր, պարտավորվում եմ անհրաժեշտության դեպքում բան անեմ, բայց լավ իմացեք, որ միշտ չեմ կարող իմ բանը խոթել ձեր բանի մեջ: Կեսրարիդ բանը ամեն Ավել

Հռոմի տատը ;)

Մեկնաբանություններ (2)


Այս պատմության մասին շատ լեգենդներ կան: Բնականաբար եկեղեցին հերքում է այն, սակայն, միևնույն է, կան մարդիկ (և նրանց թիվը փոքր չէ), որ հավատում են Հռոմի տատի գոյությանը: 13-րդ դարում ոմն Էստեբան դե Բորբոնը տարածում է իր մի ստեղծագործություն, որում ասվում է, որ Հռոմի Պապ Հովհաննես VIII իրականում իգական սեռի ներկայացուցիչ է եղել: Մինչև այսօր էլ Վատիկանին չի հաջողվում ոչնչացնել ասեկոսեները, որոնք ցեխ են շպրտում եկեղեցու հեղինակության վրա:
Պատմությունը հետևյալն է: Արևելքից եկած մի աղջիկ, ով շատ էր ցանկանում ուսում ստանալ, ստիպված էր ներկայանալ որպես արական սեռի ներկայացուցիչ, քանի որ այն տարիներին կանանց արգելված էր կրթություն ստանալ: Կրթություն ստանալուց հետո նա որպես հոգևորական սկսում է թափառել Եվրոպայում` որոշ ժամանակ անց հայտնվելով Հռոմում: Այստեղ նրա Ավել

Ինչը բնական է, դա բարոյական է

Մեկնաբանություններ (2)

Շատ հաճախ բոլորս կանգնում ենք երկընտրանքի առաջ: Ընդ որում` ոչ միշտ է, որ երկու որոշումներն էլ համարժեք են լինում: Ավելի հաճախ դրանք իրար բացառող են: Առաջինը լավ է հիմա /կարճաժամկետ հատվածում/, բայց հնարավոր բացասական հետևանքներ կարող է ունենալ հետո /երկարաժամկետ հատվածում/: Իսկ մյուս որոշումը լավ է հետո, բայց հիմա` ոչ այնքան: Հարց. ո°րն ընտրել:

Բերեմ մի օրինակ, որի հետ, համոզված եմ, մեծ մասս առնչվել ենք: Ենթադրենք Ա-ի ամուսին Բ-ն չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում /դա, որպես կանոն, վատ փնտրելու կամ գտնված աշխատանքները արհամարհելու հետևանք է/: Բարոյական նորմերն «ասում են» Բ-ին, որ կինը Ավել

Ժեստերի լեզուն: Մաս 2

Մեկնաբանություններ (13)

  • Եթե տղամարդը (այս ժեստը հատուկ է նաև կանանց) ձեռքով շփում է ականջը կամ քիթը (եթե ալերգիա կամ քոր չունի), ապա սկսեք կասկածել: Երբ մարդը ստում է, արագանում է արյան շրջանառությունը, որի հետևանքով արյան ավելի մեծ քանակություն է մղվում դեպի երեսը: Երբ երեսը արյան  հոսքից տաքանում է, առաջանում է ականջը կամ քիթը շփելու/քորելու ռեֆլեքս:
  • Եթե տղամարդը լպստում է շրթունքները: Ընդհանրապես սա նշանակում է, որ մարդը քաղցած է: Իսկ եթե նա այդ ժեստը անում է նայելով ձեզ, ուրեմն «նրա ախորժակը գրգռում եք դուք»:
  • Եթե տղամարդը ձեռքով Ավել

Ժեստերի լեզուն: Մաս 1

Մեկնաբանություններ (11)

Հոդվածում անդրադարձել եմ տղամարդկանց ժեստերին:

  • Եթե տղամարդը նստած է ոտքերի թաթերը դեպի ներս: Սա նշանակում է, որ նա իրեն փոքր-ինչ անվստահ է զգում: Օրինակ` եթե տղամարդը նման ձևով նստում է Ձեզ մոտիկ, ապա ուզում է ծանոթանալ, սակայն կասկածում է, որ կմերժեք:
  • Եթե խոսելիս ակտիվ օգտագործում է ձեռքերը: Նման տղամարդիկ շատ լավ զրուցակից են, իսկ որպես զուգընկեր շատ Ավել