Ես սիրում եմ հայերին

Մեկնաբանություններ (10)

Այսօր պատահաբար նկատեցի սա և ահավոր զայրացա:

Հարգելի հայեր, մի ալարեք, google translator-ով հավաքեք “ես սիրում եմ հայերին” և կտեսնեք, թե ինչ թարգմանություն է բերում:  Ցավոք սրտի, բերում է “ես սիրում եմ հնդկահավ” տարբերակը: Ես փոխել եմ հնարավոր բոլոր տարբերակներով, բայց Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Ուշադիր եղեք նման հարցերում:

Շնորհակալություն:

Advertisements

Ինչու° է Հայաստանը ավելի դեմոկրատ, քան ԱՄՆ-ն

Մեկնաբանություններ (22)

Քանի° կուսակցություն գիտեք ԱՄՆ-ում…

Իսկ բացի Հանրապետականներից և Դեմոկրատների°ց…

Իրականում նրանց թիվը 100-ից անցնում է:

Իսկ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին առաջադրված քանի° թեկնածու գիտեք…

Ասեմ, որ նրանց թիվը 14 է եղել: Իսկ ինչու ոչ ոք, ոչ մի հեռուստաալիք, թերթ կամ այլ լրատվամիջոց բացի 2 կուսակցությունները ներկայացնող թեկնածուներից, չի խոսել մյուսների մասին: Ավելին, ոչ բոլոր նահանգներում է, որ բոլոր 14 թեկնածուները ընդգրկված են եղել քվեաթերթիկում: Իսկ ինչու°: Քանի որ նշված երկու կուսակցությունները ֆինանսավորելու միջոցով ավելի հեշտ է կառավարել պետությունը, հատկապես, եթե այդ կուսակցությունները միևնույն շահերն են հետապնդում: Այսինքն` անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նրանց կողմից իրականացվող ծրագիրը իր էությամբ նույնն է, միայն շարադրանքն է ուրիշ:

Այդ դեպքում ինչու° ֆինանսավորել երկու և ոչ թե մեկ կուսակցություն, եթե ցանկացած թեկնածուի ընտրվելու դեպքում արդյունքը նույնն է: Երբևէ մտածե°լ եք, թե ինչու Ավել