Ինչպե՞ս խզել վարկային պայմանագիրը և չվճարել ոչ մի տուգանք

Թողնել մեկնաբանություն

Բոլորիս հետ էլ կարող է պատահել մի իրավիճակ, որ վարկ վերցնելուց հետո գրեթե անմիջապես փոշմանում ենք մեր արածի համար և որոշում հետ վերադարձնել գումարը… Բայց… Իսկ եթե մեզնից մեծ տույժեր և տուգանքներ պահանջե՞ն… Իսկ եթե մեր վարկային պատմության մեջ վատ բաներ գրե՞ն… Իսկ ավելի լավ չի՞ լինի խելոք սուս-փուս մարեմ վարկս… Լավ է՜… մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ…
Այսպիով ավարտվում է մեր իրավունքների համար պայքարը, իսկ մենք չենք էլ տեղեկանում, որ ունեիք հնարավորություն, որից չօգտվեցինք…
Մեր երկրում կա մի շատ լավ օրենք, որի մասին պետք է իմանան բոլորը: Օրենքը կոչվում է «Սպառողական կրեդիտավորման մասին»: Այն կարևոր է հատկապես այն անձանց համար, ովքեր արդեն վերցրել կամ ցանկանում են ապագայում վերցնել ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ: Սպառողական վարկը կենցաղային տեխնիկայի, առօրյա իրերի գնման և նման նպատակների ծառայող վարկն է: Երբ որևէ տեխնիկային խանութից ապառիկ եք վերցնում, դա նույնպես սպառողական վարկ է:
Սպառողական վարկը տալիս են միայն ՀՀ դրամով (իսկ օրինակ տուն գնելու համար վարկը կոչվում է հիփոթեք և այն կարող են տալ նաև այլ արժույթով, քանի որ հիփոթեքը սպառողական վարկ չի համարվում):
Եվ ուրեմն… Ինչպե՞ս վերադարձնել ՍՊԱՌՈՂԱԿԱՆ վարկը և ՉՎՃԱՐԵԼ ՏՈՒՅԺԵՐ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐ: Վերը նշված օրենքում կա հոդված 9, որտեղ ասվում է, որ սպառողական վարկ վերցրած հաճախորդը ունի 7 օր մտածելու իրավունք: 7 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈւՄ կարող եք ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ վարկը առանց տույժեր և տուգանքներ վճարելու: Բանկը կամ վարկային կազմակերպությունը իրավունք ունի Ձեզնից պահանջել ՄԻԱՅՆ օգտագործված օրերի դիմաց տոկոսագումարը, ինչը չնչին գումար է կազմելու:
Ուշադիր եղեք և տեղեկացեք Ձեր իրավունքների մասին, որպեսզի Ձեզ չխաբեն:

Միասին պայքարենք մեր իրավունքների համար

1 մեկնաբանություն

Սա հոդված չէ: Սա առաջարկ է:

Շատերս խնդիրներ ունեցել ենք բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական հաստատությունների հետ: Ընդ որում` դա կարող է լինել ոչ պատշաճ սպասարկումը (չեն բացատրել ինչ գործարք եք կնքում և ինչ պայմաններով, ինչ վտանգներ կան և այլն), սխալմունքները (գումար են ելքագրել հաշվից, երբ Դուք գործարք չեք արել կամ բանկոմատից օգտվելիս գումար չեք ստացել, սակայն հաշվից ելքագրել են կամ չեն փոխհատուցել ապահովագրական գումարները և այլն), տարօրինակ պահանջները և այլն: 

Մի խուսափեք բարձրաձայնել խնդիրները: Գրեք այս գրառման  քոմենթներում  կամ consumerinfo@cba.am հասցեին կամ մուտքագրեք Ձեր խնդիրը օնլայն:

Էժան և մատչելի սեպտեմբերի 1: Մաս 4

Թողնել մեկնաբանություն

Նախորդ 1, 2, 3 մասերից հետո սա վերջին և եզրափակիչ մասն է: Այստեղ ներկայացնելու եմ այն խորհուրդները, որոնց միջոցով Դուք կարող եք ավելի քիչ ծախս կատարելով Ձեր երեխայի համար ապահովել ուրախ ուսումնական տարի, իսկ Ձեզ համար` ֆինանսապես թեթև ուսումնական տարի:

  • Եթե դպրոցում նկարչական դասընթացը պահանջում է 12 գույնանի մատիտներ, ուրեմն գնեք 12 գույնանի մատիտներ: 24 կամ 96 գույնը բացարձակ անիմաստ է: Մի բարդացրեք Ձեր երեխայի կյանքը, շատ մասնագետների կարծիքով երեխաները սթրեսի մեջ են ընկնում բազմաթիվ գույներից չկարողանալով ընտրություն կատարել, դանդաղում է նրանց մտածելու արագությունը, նվազում ուսումնական աճի տեմպը:
  • Չեմ հասկանում, թե ինչպես օգոստոսի 25-31 ընկած ժամանակահատվածում բոլոր հայ երեխաների հագուստները … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Էժան և մատչելի սեպտեմբերի 1: Մաս 3

Թողնել մեկնաբանություն

Նախորդ երկու հոդվածներում անդրադարձել եմ նոր ուսումնական տարին սկսելիս մեծ ծախսերից խուսափելու հնարավոր միջոցներին: Այս հոդվածում կշարունակեմ այդ խորհուրդները:

  • Շատ պարագաներ կարելի է ձեռք բերել ավելի էժան, եթե դրանք անցած սեզոնի են: Օրինակ` սպորտային համազգեստները, հեռախոսները և այլն: Նամանավանդ եթե դրանց նոր լինելը էական նշանակություն չունի աշակերտի համար:
  • Մտածեք հինը նորով փոխանակելու մասին: Օրինակ` հեռախոսի կամ համակարգչի հին մոդելը նորով կարող եք փոխանակել, կամ վաճառել, լրացնել մի փոքր գումար և գնել նորը:
  • Մի շարք մարդիկ նվիրում են իրենց դասագրքերը, հագուստը (շատ հաճախ այն օգտագործված էլ չի լինում), հեռախոսը, համակարգչի մասերը: Շատերը նորը գնելուց հետո որոշում են ոչ թե վաճառել ունեցածը, այլ նվիրել: Ձեր երեխան նույնպես կարող է փնտրել և գտնել նման իրեր, օրինակ ինտերնետի օգնությամբ:
  • Անամոթ խորհուրդ: Հարցրեք Ձեր … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Էժան և մատչելի սեպտեմբերի 1: Մաս 2

Թողնել մեկնաբանություն

Նախորդ հոդվածում անդրադարձել եմ նոր ուսումնական տարին սկսելիս կատարվող մեծ ծախսերին և դրանցից խուսափելու հնարավոր միջոցներին: Այս հոդվածում կշարունակեմ այդ խորհուրդները:

  • Սպասեք: Շատ դեպքերում օգոստոսյան խուճապը դադարելուց հետո խանութներում սեպտեմբերին մեծ զեղչե
    ր են լինում` ավելորդ գրենական պիտույքներից ազատվելու համար: Սպասեք և օգտվեք այդ զեղչերից, նամանավանդ, որ մինչև սեպտեմբերի 10-ը Ձեր երեխան նույնիսկ մեկ տետր ու գրիչ չի հասցնի ավարտել:
  • Ասեք Ձեր երեխային, որ ցանկացած իր, որ դուրս է աշակերտական անհրաժեշտ պարագաների ցանկից, վճարվելու է երեխայի անձնական խնայողություններից: Կամ դրեք սահմանափակում. անցյալ ուսումնական տարին լավ ավարտելու կապակցությամբ միայն մեկ լրացուցիչ իր և վերջ: Մի´ գնեք այն ամենը, ինչը Ձեր երեխայի պահի քմահաճույքն է:
  • Օգտագործեք մեծ երեխաների գրքերը կամ գրիչները, որ մնացել են նախորդ տարվանից: Հատկապես եթե երեխաների մեջ տարբերությունը մեկ-երկու տարի է, ապա դասագրքերը, աշխատանքային տետրերը, քարտեզները և այլ լավ պահպանված/չօգտագործված իրերը խնայողության լավ միջոց են:
  • Ձեռք բերեք տետրեր, որոնք … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

ABCfinance.am կամ վարկ վերցնելու բարդությունները

Թողնել մեկնաբանություն

Բոլորս մեծ ուշադրություն ենք դարձնում սեռական կրթմանը, համալսարանական կրթություն ստանալուն և այլն: Սակայն մինչ օրս էլ շատ ընտանիքներում կոնֆլիկտների հիմնական պատճառը շարունակում են մնալ ֆինանսները: Խնդիրը ֆինանսական գրագիտության ոչ բավարար մակարդակն է: Շատերը այսօր բանկերից, վարկային կազմակերպություններից կամ գրավատներից վարկ են վերցնում` առանց հետաքրքրվելու, թե ինչ տոկոս են ԻՐԱԿԱՆՈՒՄ վճարելու: Բնական է, որ բոլորս չենք կարող ֆինանսիստ լինել, բայց անձնական ֆինանսների մասին տարրական գիտելիքներ ունենալը ՊԱՐՏԱԴԻՐ է: 

Դիտարկենք վիճակագրական որոշ տենդենցներ: Ամբողջ աշխարհում նվազում է “պարտք վերցնելու” շեմը: Այսինքն` ամեն հաջորդ տարի ավելի փոքր տարիքից սկսած մարդիկ պարտք են վերցնում: Նվազում է նաև “պարտքի տակ մնալու” շեմը: Օրինակ` ԱՄՆ-ում անվճարունակ ճանաչված անձանց թվում արդեն իսկ նկատվում է մինչև 25 տարեկան երիտասարդների թվի կտրուկ աճ:

Սա պայմանավորված է հիմնականում տուն գնելու հիփոթեքային վարկավորման և ուսման ծախսերը վճարելու համար տրամադրվող վարկերի մեծ ծավալով: Շատ հաճախ վարկ վերցնելիս մենք չենք հաշվում` արդյոք կարող ենք մարել ԲՈԼՈՐ ծախսերը (ոչ միայն վարկի տոկոսները, այլև վարկի հետ պահանջվող ապահովագրությունը, սպասարկման վճարները և այլն): Այս թերացումը համընդհանուր է բոլոր երկրների բնակիչների համար, այդ թվում նաև Հայաստանի:

Ոչինչ անվճար չէ: Ոչ մի ֆինանսական կազմակերպություն … ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ